Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+12.09 oC

Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան

12:39 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․

«Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

14:50 17.11.2024

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության օգտին՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը: Այս մասին նա գրել է «Հույսը երբեք չի հիասթափեցնում. ուխտագնացություն դեպի ավելի լավ աշխարհ» գրքում, որը հաջորդ շաբաթ լույս կտեսնի մի շարք երկրներում Քրիստոնեության հոբելյանական տարվա համար, որը նշվելու է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից […] ...

Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը

14:30 17.11.2024

Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը

Ասլան Բժանիան ՏԱՍՍ-ին ասել է, որ չնայած ընդդիմության հայտարարություններին, ինքը շարունակում է մնալ Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահը։ «Կա օրենք, օրենքի տեսակետից ես ընտրված նախագահն եմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև նշել է, որ Աբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել որևէ հարցում փոխզիջում գտնել։ «Իմ դիրքորոշումն անփոփոխ է, ես հանդես եմ եկել հայտարարությամբ, ես դա […] ...

Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ

14:10 17.11.2024

Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ

Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան անպարկեշտ է արտահայտվել Իլոն Մասկի հասցեին՝ շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյում G20 հանրային միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ հրապարակման՝ Ռոզանժելա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ խոսել է սոցիալական ցանցերը կարգավորելու անհրաժեշտության մասին։ «Ես քեզանից չեմ վախենում, Իլոն Մասկ»,-ասել է Բրազիլիայի նախագահի […] ...

Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացման

13:53 17.11.2024

Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացման

Աբխազիայում քաղաքական ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին ասված է Հանրապետության Նախագահի լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։ «Ուժային լուծումը, որն ակնհայտորեն նախընտրում է աբխազական ընդդիմությունը, կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար ճգնաժամի, իսկ խաղաղ լուծումը, ընդհակառակը, կստեղծի պայմաններ՝ Աբխազիայի կայունության վերականգնման, ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման համար»,-ասված […] ...

Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ.  ԵՊՀ ռեկտորի ուղերձը

13:33 17.11.2024

Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր […] ...

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

13:20 17.11.2024

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...

BACK_TO_TOP