12:33 17.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:
14:10 17.11.2024
Բրազիլիայի առաջին տիկինը նախատել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջԲրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան անպարկեշտ է արտահայտվել Իլոն Մասկի հասցեին՝ շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյում G20 հանրային միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ հրապարակման՝ Ռոզանժելա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ խոսել է սոցիալական ցանցերը կարգավորելու անհրաժեշտության մասին։ «Ես քեզանից չեմ վախենում, Իլոն Մասկ»,-ասել է Բրազիլիայի նախագահի […] ...
13:53 17.11.2024
Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացմանԱբխազիայում քաղաքական ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին ասված է Հանրապետության Նախագահի լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։ «Ուժային լուծումը, որն ակնհայտորեն նախընտրում է աբխազական ընդդիմությունը, կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար ճգնաժամի, իսկ խաղաղ լուծումը, ընդհակառակը, կստեղծի պայմաններ՝ Աբխազիայի կայունության վերականգնման, ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման համար»,-ասված […] ...
13:33 17.11.2024
Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձըԵրևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր […] ...
13:20 17.11.2024
Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգաՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...
13:12 17.11.2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից էԲարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 17.11.2024
Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնումԿառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային բազմաթիվ հնարավորություններ, բժշկական ու սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու պայմաններ, կրթական, մշակութային ու ժամանցային հարուստ կյանք։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...