11:50 17.11.2024
Ղրղզստանի 33 քաղաքներում և 231 գյուղերում սկսվել են տեղական քենեշների (խորհուրդների) պատգամավորների ընտրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Տեղական իշխանությունների պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել է 33 քաղաքներում և 231 գյուղերում, այն անցկացվում է տեղական ժամանակով 08:00-20:00-ը: Ընտրություններին կարող են մասնակցել 3 միլիոն գրանցված ընտրողներ, որոնց համար բաց է 2437 ընտրատեղամաս։
Քվեարկության ընթացքը վերահսկում են 54 միջազգային դիտորդներ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Թուրքիայի և Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովներից։
Դիտորդներ են նաև Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի, գերմանական Հանս Զեյդելի հիմնադրամի, Թյուրքական պետությունների կազմակերպության, Իսլամական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Ճապոնիայի դեսպանատների ներկայացուցիչներ։
Ղրղզստանում բոլոր ընտրություններում՝ ներառյալ տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունները, օգտագործվում են էլեկտրոնային քվեատուփեր, որոնք առցանց քվեարկության ավարտից հետո ընտրության նախնական արդյունքներն ուղարկում են կենտրոնական սերվեր։ Ընտրողները նույնականացվում են՝ ստուգելով նրանց կենսաչափական տվյալները։
13:33 17.11.2024
Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձըԵրևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր […] ...
13:20 17.11.2024
Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգաՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...
13:12 17.11.2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից էԲարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 17.11.2024
Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնումԿառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային բազմաթիվ հնարավորություններ, բժշկական ու սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու պայմաններ, կրթական, մշակութային ու ժամանցային հարուստ կյանք։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
12:45 17.11.2024
37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ումՆյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […] ...
12:39 17.11.2024
Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները […] ...