Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանների լքված թաղամասերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանների լքված թաղամասերի վրա

11:30 17.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթադրյալ թիրախներին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, օդային հարձակումներ են իրականացվել Հադաս արվարձանում գտնվող մի քանի շենքերի վրա։

Հրթիռներից մեկը խոցել է Ալ-Հայաթ հիվանդանոցի մոտ գտնվող տունը։

Ավելի վաղ Իսրայելի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը սոցցանցերում արաբերենով նախազգուշացում էր տեղադրել առաջիկա ավիահարվածների մասին, որպեսզի բնակելի թաղամասերում մնացած մարդիկ կարողանան տարհանվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

13:20 17.11.2024

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից է

13:12 17.11.2024

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից է

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում

13:00 17.11.2024

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային բազմաթիվ հնարավորություններ, բժշկական ու սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու պայմաններ, կրթական, մշակութային ու ժամանցային հարուստ կյանք։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

12:45 17.11.2024

37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […] ...

Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան

12:39 17.11.2024

Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները […] ...

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին

12:33 17.11.2024

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին […] ...

BACK_TO_TOP