Հնդկաստանը փորձարկել է առաջին հեռահար հիպերձայնային հրթիռը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

Հնդկաստանը փորձարկել է առաջին հեռահար հիպերձայնային հրթիռը

11:20 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ: Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում (նախկինում՝ Twitter), արձակումը հաջողությամբ իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Կալամ կղզու փորձադաշտից։

«Հնդկաստանը հասել է մեծ հանգուցալուծման՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Կալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքով: Սա պատմական պահ է, և այս նշանակալի ձեռքբերումը մեր երկիրը դասել է այնպիսի երկրների ընտրյալ խմբի մեջ, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ»,-գրել է նախարարը:

Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանը այս նվաճման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

13:20 17.11.2024

Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից է

13:12 17.11.2024

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից է

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

12:45 17.11.2024

37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […] ...

Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան

12:39 17.11.2024

Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները […] ...

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին

12:33 17.11.2024

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին […] ...

Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին

12:21 17.11.2024

Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են […] ...

BACK_TO_TOP