37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+12.09 oC

37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

12:45 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը:

37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն է կրել, և ունի 20 հաղթանակ:

Երեկոյի ընթացքում նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի 38-ամյա մարտիկ Մայքլ Չենդլերին: Օլիվեյրան նաախորդ մենամարտն անցկացրել էր ապրիլի 14-ին և պարտվել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ԱԳՆ-ը պահանջել է ճշգրտել G20-ի գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծը

15:30 17.11.2024

Իսրայելի ԱԳՆ-ը պահանջել է ճշգրտել G20-ի գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծն անվանել է «անհավասարակշիռ եւ կողմնակալ»: Նա պահանջել է ճշգրտել այն՝ տեքստում ամրագրելով «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։ «Այս շաբաթ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների հանդիպումից առաջ ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ֆորումի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ հաշվի առնելով վերջնական բանաձեւի նախագծի վերաբերյալ ստացված […] ...

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

15:10 17.11.2024

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: ...

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

14:50 17.11.2024

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության օգտին՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը: Այս մասին նա գրել է «Հույսը երբեք չի հիասթափեցնում. ուխտագնացություն դեպի ավելի լավ աշխարհ» գրքում, որը հաջորդ շաբաթ լույս կտեսնի մի շարք երկրներում Քրիստոնեության հոբելյանական տարվա առթիվ, որը նշվելու է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից […] ...

Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը

14:30 17.11.2024

Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը

Ասլան Բժանիան ՏԱՍՍ-ին ասել է, որ չնայած ընդդիմության հայտարարություններին, ինքը շարունակում է մնալ Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահը։ «Կա օրենք, օրենքի տեսակետից ես ընտրված նախագահն եմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև նշել է, որ Աբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել որևէ հարցում փոխզիջում գտնել։ «Իմ դիրքորոշումն անփոփոխ է, ես հանդես եմ եկել հայտարարությամբ, ես դա […] ...

Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ

14:10 17.11.2024

Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ

Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան անպարկեշտ է արտահայտվել Իլոն Մասկի հասցեին՝ շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյում G20 հանրային միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ հրապարակման՝ Ռոզանժելա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ խոսել է սոցիալական ցանցերը կարգավորելու անհրաժեշտության մասին։ «Ես քեզանից չեմ վախենում, Իլոն Մասկ»,-ասել է Բրազիլիայի նախագահի […] ...

Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացման

13:53 17.11.2024

Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացման

Աբխազիայում քաղաքական ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին ասված է Հանրապետության Նախագահի լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։ «Ուժային լուծումը, որն ակնհայտորեն նախընտրում է աբխազական ընդդիմությունը, կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար ճգնաժամի, իսկ խաղաղ լուծումը, ընդհակառակը, կստեղծի պայմաններ՝ Աբխազիայի կայունության վերականգնման, ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման համար»,-ասված […] ...

BACK_TO_TOP