Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 11 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 11 մարդ է զոհվել

20:10 16.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հանգեցրել են քաղաքացիական զոհերի, հաղորդում է հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր շտապ օպերատիվ կենտրոնը:

«Վեց մահվան մասին տեղեկություն է ստացվել Բեքաա հովտում գտնվող Էլ-Խրաիբա գյուղից», -նշվում է կենտրոնի զեկույցում, որը տեղադրված է սոցիալական ցանցում նույն ընտանիքին»։

Եվս հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է իսրայելական ավիահարվածի ժամանակ հարավային Նաբաթիա քաղաքի մոտակայքում գտնվող Այն Կանա գյուղի վրա։ Արդյունքում՝ լիբանանյան զոհերի թիվը հասել է 11-ի:

X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոք, ով մոտ է «Հեզբոլլահ»-ի անդամներին կամ նրա ռազմական օբյեկտներին, վտանգի տակ է դնում իր կյանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

22:48 16.11.2024

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարակից դաշտային տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, մարվել՝ 19։40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

22:40 16.11.2024

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի, Սպիտակի ոլորաններին, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

22:32 16.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։ ՀՀ […] ...

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջ

22:24 16.11.2024

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արձագանքել է «Գազպրոմի» կողմից Ավստրիա գազի մատակարարման դադարեցմանը։ «Պուտինը կրկին օգտագործում է էներգիան որպես զենք: Նա փորձում է շանտաժի ենթարկել Ավստրիային և Եվրոպային՝ դադարեցնելով գազի մատակարարումը: Մենք պատրաստ ենք դրան և պատրաստ ենք ձմռանը: Եվրամիությունում գազի պահեստարանները լիքն են»,-ասել է նա: Ինչպես հաղորդվում է, նոյեմբերի 15-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարել […] ...

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

22:16 16.11.2024

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

Իտալիան մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Գազայի բնակչությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Ինչպես նշվում է, Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնությունով, որը կհասցվի Գազայի բնակչությանը։ Գործակալությունը հայտնում է, որ օգնությունը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie […] ...

Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

22:08 16.11.2024

Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»: ...

BACK_TO_TOP