Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի շրջանում մի շարք հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+8.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի շրջանում մի շարք հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դեմ

17:34 16.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի տարածքում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինապահեստներին և հրամանատարական կենտրոններին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Այդ հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել դեպի Բեյրութի արվարձան, որտեղ տեղակայված է «Հեզբոլլահ»-ը:

«Հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության համար վտանգը նվազեցնելու համար, ներառյալ՝ բնակիչներին նախազգուշացումը»,-նշել են զինվորականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

19:20 16.11.2024

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ […] ...

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

19:08 16.11.2024

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը կատարում է գործող նախագահ Ասլան Բժանիայի հրամանները և մտադիր չէ պաշտպանել ընդդիմության շահերը։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։ Ավելի վաղ Աբխազիայի ընդդիմությունը դիմել էր հանրապետության անվտանգության ուժերին՝ ցուցարարների կողմն անցնելու համար։ Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ադգուր Արձնբայի պաշտոնական հայտարարությունը տարածել է Respublika Telegram ալիքը։ «Մեր գերատեսչություններն այսօր […] ...

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

19:00 16.11.2024

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ։ Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեսանյութում։   ...

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

18:50 16.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականները արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 65 հրթիռի արձակումը։ Ինչպես հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, սա տեղական ժամանակով 16:00-ի տվյալներն են: Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

18:42 16.11.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: ...

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

18:40 16.11.2024

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հարաբերությունները կարող են սրվել Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման վերաբերյալ տեսակետների տարբերությամբ: Այս մասին գրում է Newsweek ամսագիրը։ Ինչպես նշվում է, Մասկը ապրիլի վերջին՝ Չինաստանի վարչապետ Լի Ցիանգի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանում իր գործարանն անվանել է ընկերության լավագույն ձեռնարկությունը՝ հավելելով, որ Tesla-ն «մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը՝ ՉԺՀ-ի  […] ...

BACK_TO_TOP