Սպանություն Նազարբեկյան փողոցում, կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+8.09 oC

Սպանություն Նազարբեկյան փողոցում, կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է. ՔԿ

16:18 16.11.2024

2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախնական տվյալներով՝ 42-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղափոխած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է էներգետիկ սարքավորումներ փոխանցել Ուկրաինային

19:30 16.11.2024

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է էներգետիկ սարքավորումներ փոխանցել Ուկրաինային

Ճապոնիան խոստացել է Ուկրաինային փոխանցել մեծ չափի տրանսֆորմատորներ, կոգեներացիոն տուրբիններ էլեկտրական և ջերմային էներգիայի համատեղ արտադրության համար և փոքր չափի գեներատորներ բաշխված էներգիայի համար։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ը։ «Նախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը անվտանգության ոլորտում և եկել են կոնսենսուսի երկու երկրների ԱԳՆ և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով երկխոսություն […] ...

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

19:20 16.11.2024

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ […] ...

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

19:08 16.11.2024

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը կատարում է գործող նախագահ Ասլան Բժանիայի հրամանները և մտադիր չէ պաշտպանել ընդդիմության շահերը։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։ Ավելի վաղ Աբխազիայի ընդդիմությունը դիմել էր հանրապետության անվտանգության ուժերին՝ ցուցարարների կողմն անցնելու համար։ Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ադգուր Արձնբայի պաշտոնական հայտարարությունը տարածել է Respublika Telegram ալիքը։ «Մեր գերատեսչություններն այսօր […] ...

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

18:50 16.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականները արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 65 հրթիռի արձակումը։ Ինչպես հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, սա տեղական ժամանակով 16:00-ի տվյալներն են: Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

18:42 16.11.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: ...

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

18:40 16.11.2024

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հարաբերությունները կարող են սրվել Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման վերաբերյալ տեսակետների տարբերությամբ: Այս մասին գրում է Newsweek ամսագիրը։ Ինչպես նշվում է, Մասկը ապրիլի վերջին՝ Չինաստանի վարչապետ Լի Ցիանգի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանում իր գործարանն անվանել է ընկերության լավագույն ձեռնարկությունը՝ հավելելով, որ Tesla-ն «մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը՝ ՉԺՀ-ի  […] ...

BACK_TO_TOP