Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+8.09 oC

Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ

14:02 16.11.2024

Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած առաջնորդների գագաթնաժողովում։

«Կարծում եմ՝ աշխարհն ինչ-որ առումներով սպառված է: Ես նկատի ունեմ, որ այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում ինչպես երկու գլխավոր հերոսներից, այնպես էլ մնացած բոլորից: Սա այն ժամանակն է, երբ գլոբալ պահանջ կա ինչ-որ լուծման համար»,- ասել է նա՝ նշելով, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի մասին՝ ԱԳ նախարարը նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։

«Մենք չենք կարծում, որ դա մեր գործն է: Մեր գործն այն է, որ փորձենք ճանապարհ գտնել այս երկու երկրները հասցնելու այնպիսի կետի, որ նրանք կարողանան փոխազդել, քանի որ վերջում նրանք պետք է շփվեն միմյանց հետ: Ուրիշները չեն կարող խնդիրը լուծել, քանի դեռ նրանք չեն ցանկանում լուծել այն»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրիտանական ավիակիրները կարող են խոցելի լինել հրթիռների նկատմամբ․ Times

19:48 16.11.2024

Բրիտանական ավիակիրները կարող են խոցելի լինել հրթիռների նկատմամբ․ Times

Բրիտանացի զինվորականների կողմից անցկացված զորավարժությունները ցույց են տալիս Թագավորական նավատորմի ավիակիրների խոցելիությունը զենքի որոշակի տեսակների նկատմամբ։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը։ «Զորավարժությունների մեծ մասի ժամանակ խորտակվում են ավիակիրները»,-հրատարակությանը հայտնել է իրազեկ աղբյուրը՝ հավելելով, որ այդ նավերը հատկապես խոցելի են հրթիռների նկատմամբ, սակայն չի հստակեցվել, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը։ Միացյալ […] ...

Բայդենը չի մասնակցել Պերուում կայացած APEC գագաթնաժողովին

19:38 16.11.2024

Բայդենը չի մասնակցել Պերուում կայացած APEC գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ժամանել Պերուում APEC գագաթնաժողովին օրվա երկրորդ կեսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 16-ին կանցկացնեն երրորդ և, հավանաբար, վերջին հանդիպումը ամերիկացի առաջնորդի քաղաքական կարիերայում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում (APEC): Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն հանդիպել է տնտեսական […] ...

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է էներգետիկ սարքավորումներ փոխանցել Ուկրաինային

19:30 16.11.2024

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է էներգետիկ սարքավորումներ փոխանցել Ուկրաինային

Ճապոնիան խոստացել է Ուկրաինային փոխանցել մեծ չափի տրանսֆորմատորներ, կոգեներացիոն տուրբիններ էլեկտրական և ջերմային էներգիայի համատեղ արտադրության համար և փոքր չափի գեներատորներ բաշխված էներգիայի համար։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ը։ «Նախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը անվտանգության ոլորտում և եկել են կոնսենսուսի երկու երկրների ԱԳՆ և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով երկխոսություն […] ...

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

19:20 16.11.2024

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ […] ...

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

19:08 16.11.2024

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը կատարում է գործող նախագահ Ասլան Բժանիայի հրամանները և մտադիր չէ պաշտպանել ընդդիմության շահերը։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։ Ավելի վաղ Աբխազիայի ընդդիմությունը դիմել էր հանրապետության անվտանգության ուժերին՝ ցուցարարների կողմն անցնելու համար։ Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ադգուր Արձնբայի պաշտոնական հայտարարությունը տարածել է Respublika Telegram ալիքը։ «Մեր գերատեսչություններն այսօր […] ...

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

19:00 16.11.2024

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ։ Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեսանյութում։   ...

BACK_TO_TOP