«Բարսելոնայի» նախկին խաղացողը դարձել է նավթային բիզնեսմեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+8.09 oC

«Բարսելոնայի» նախկին խաղացողը դարձել է նավթային բիզնեսմեն

11:45 16.11.2024

Մեքսիկացի 35-ամյա ֆուտբոլիստ Ջովանի դոս Սանթոսը, ով նախկինում հանդես էր եկել «Բարսելոնայի», «Տոտենհեմի» և այլ ակումբների կազմում, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ զբաղվում է բիզնեսով, հայտնում է The Sun-ը։

Մեքսիկացին դարձել է Procura Mexico ընկերության ներդրող, որը հանդիսանում է պետական նավթային հսկա Pemex-ի մաս։ Այս ընկերությունը Լատինական Ամերիկայում երկրորդն է իր հզորությամբ։

Դոս Սանթոսի մյուս հաջող ձեռնարկումն իր շքեղ մեքենաների վաճառքի բիզնեսն է Մեքսիկայում։
Թեև Ջովանին շատ մեծ հաջողությունների չէր հասել ակումբային ֆուտբոլում, նա նշանակալի ձեռքբերումներ է գրանցել ազգային հավաքականի կազմում։ Մեքսիկայի հավաքականի հետ դոս Սանթոսը դարձել է օլիմպիական չեմպիոն Լոնդոնի խաղերում։ Նա նաև երեք անգամ հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը։

Մեքսիկացին ավարտել է կարիերան 2021 թվականին: Նա հանդես էր գալիս Մեխիկոյի «Ամերիկա» ակումբում։ Դրանից առաջ երեք տարի խաղացել էր «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

19:20 16.11.2024

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ […] ...

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

19:08 16.11.2024

Աբխազիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենք չեն պաշտպանելու ընդդիմության շահերը

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը կատարում է գործող նախագահ Ասլան Բժանիայի հրամանները և մտադիր չէ պաշտպանել ընդդիմության շահերը։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։ Ավելի վաղ Աբխազիայի ընդդիմությունը դիմել էր հանրապետության անվտանգության ուժերին՝ ցուցարարների կողմն անցնելու համար։ Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ադգուր Արձնբայի պաշտոնական հայտարարությունը տարածել է Respublika Telegram ալիքը։ «Մեր գերատեսչություններն այսօր […] ...

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

19:00 16.11.2024

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները

Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ։ Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեսանյութում։   ...

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

18:50 16.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ օրվա սկզբից 65 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականները արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 65 հրթիռի արձակումը։ Ինչպես հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, սա տեղական ժամանակով 16:00-ի տվյալներն են: Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

18:42 16.11.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: ...

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

18:40 16.11.2024

Թրամփ-Մասկ հարաբերությունները կարող են վատթարանալ Չինաստանի պատճառով․ Newsweek

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հարաբերությունները կարող են սրվել Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման վերաբերյալ տեսակետների տարբերությամբ: Այս մասին գրում է Newsweek ամսագիրը։ Ինչպես նշվում է, Մասկը ապրիլի վերջին՝ Չինաստանի վարչապետ Լի Ցիանգի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանում իր գործարանն անվանել է ընկերության լավագույն ձեռնարկությունը՝ հավելելով, որ Tesla-ն «մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը՝ ՉԺՀ-ի  […] ...

BACK_TO_TOP