21:10 15.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։
Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
23:28 15.11.2024
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները23:33 15.11.2024
Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկըՄյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […] ...
23:28 15.11.2024
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դուրս է եկել իր կողմնակիցների մոտ և հայտարարել, որ կմնա իր պաշտոնում։ «Հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները մնում են իրենց տեղերում և կշարունակեն աշխատել։ Խնդրում եմ, մի տրվեք սադրանքներին, ես կմնամ Աբխազիայում և կաշխատեմ նախկինի պես»,- ասել է Բժանիան։ Բժանիան նաև նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ընդդիմության […] ...
23:20 15.11.2024
Մասկը Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումըՄիլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու անանուն պաշտոնյաների: Ըստ հրապարակման, Մասքը և Իրավանին հանդիպել են երկուշաբթի օրը Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը […] ...
23:12 15.11.2024
Իսրայելական բանակը մեկ օրում Բեյրութի վրա երեք շարք հարձակում է իրականացրելԻսրայելի ռազմաօդային ուժերն ավարտել են հերթական հարվածների շարքը Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններին։ Սա մեկ օրվա ընթացքում հարվածների երրորդ ալիքն է, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման թիրախ դարձյալ հայտարարվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ Հարվածները հասցվել են հիմնականում Բեյրութի Դահիյա արվարձանին, որտեղ տեղակայված է շիա կազմակերպությունը։ Խոցված թիրախների թվում են եղել «Հըզբոլլահի» հրամանատարական կետերը։ […] ...
23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։ «Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, […] ...
23:00 15.11.2024
Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակԻրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […] ...