20:49 15.11.2024
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ իրավիճակ է առաջնագծում, երկրորդ՝ մենք պետք է պատասխանատու լինենք, հավատարիմ մնանք մեր խոսքերին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գլխավոր ուղերձը եվրոպացի նախարարներին։
Դիվանագետի խոսքով, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված բոլոր հարցերը, նոյեմբերի 18-19-ին Բրյուսելում կլինեն ԵՄ երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների ուշադրության կենտրոնում։
23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։ «Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, […] ...
23:00 15.11.2024
Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակԻրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […] ...
22:52 15.11.2024
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, 8 տարի ազատազրկման հրահանգը չի վերացվելՀայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադարձել է դատարանի վճռին․ «Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց»։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին […] ...
22:44 15.11.2024
Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո ՍպալետիՖուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […] ...
22:38 15.11.2024
Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը․ քաղաքապետարանԱրաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: […] ...
22:32 15.11.2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆՎարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում […] ...