20:26 15.11.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են գործընթացում ներգրավված յոթ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են արդեն իսկ իրականացված աշխատանքները և քննարկել որսի արգելքի միջոցառումների հերթական փուլերը։
Նախարարը խոսել է նաև քաղաքացիներից վերահսկողական միջոցառումների վերաբերյալ ստացվող դրական ազդակների մասին և փաստել, որ նկատվում է վարքագծի որոշակի փոփոխություն։
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը դիմելով գործընկերներին, կրկին անդրադարձել է վերահսկողության միջոցառումների բուն նպատակին և խոսել ձկնորսությամբ զբաղվող քաղքացիների հետ տարվող աշխատանքների ընթացքից։
«Շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած տիպի վերահսկողության հիմքում նախևառաջ Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավումն է, և մեզնից յուրաքանչյուրն արգելիք այս միջոցառումներին պետք է մոտենա այդ գիտակցումով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալ է այն քաղաքացիներին, ովքեր արգելքի առաջին իսկ օրերից դրսևորել են իրավագիտակից վարքագիծ և ինքնակամ լճից հեռացրել որսագործիքներն ու լողամիջոցները,-նշել է նախարարի տեղակալը։
Արա Մկրտչյանն անդրադարձել է լճին հարակից բնակավայրերում իրականացված բացատրական-իրազեկման աշխատանքներին և առանձնահատուկ շեշտել, որ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները արգելքի միջոցառումների ամբողջ ընթացքում պետք է քաղաքացիների նկատմամբ դրսևորեն հարգալից վերաբերմունք, բայց և թույլ չտան օրենքների կիրարկման և բնության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
«Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի պետք է շտկենք բոլոր բացթողումները և առավել համակարգված իրականացնենք միջոցառման բոլոր կետերը։ Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հստակ իրականացնի իրեն վերապահված գործառույթները»,-հանդիպումը եզարափակել է նախարարի տեղակալը։
Հիշեցնենք՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի ՄԻԱՅՆ 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները22:45 15.11.2024
Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո ՍպալետիՖուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […] ...
22:38 15.11.2024
Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը․ քաղաքապետարանԱրաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: […] ...
22:32 15.11.2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆՎարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում […] ...
22:25 15.11.2024
Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ, նա ուղղակի շոումեն է. Դոն ՔինգԲռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին: «Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում […] ...
22:20 15.11.2024
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունըԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի […] ...
22:16 15.11.2024
Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արելԱբխազիայի Հանրային պալատը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Պալատի դիմումում նշվում է, որ երկու կողմն էլ պատասխանատու են աբխազական պետության և ժողովրդի ճակատագրի համար և պետք է վերադառնան ճիշտ դաշտ։ «Հաշվի առնելով, որ առաջիկայում, հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն, պետք է նշանակվի հաջորդ նախագահական ընտրությունների օրը, մենք անհրաժեշտ ենք համարում […] ...