19:40 15.11.2024
Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում:
«Թվարկված մարմինները, ըստ էության, դուրս էին խորհրդարանական ձեւաչափով վերահսկողության դաշտից»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով այդպիսի հանդիպումները սպասված են հասարակության կողմից: Նշված մարմինների ղեկավարները նույնպես ցանկություն են հայտնել այդ ձեւաչափով հանդես գալ` նշելով, որ այն լավ հնարավորություն է` ներկայացնելու իրենց կատարած աշխատանքներն ու լսելու խորհրդարանականների առաջարկությունները, հարցերն ու քննադատությունները:
Նախագծով ամեն տարի` գարնանային նստաշրջանից մինչեւ ամառային արձակուրդների հատվածը, նշված մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկվող նախագծին հանձնաժողովում միաձայն կողմ է քվեարկել:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նա նշել է, որ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ձեւաչափում նշված մարմինները ներկայացվածություն չունեն, եւ այս նախաձեռնությունը միտված է հանրային դաշտում տվյալ մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հարակից զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծերի փաթեթը միտված է հաշվետվողականության բարձրացմանը: Կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
21:18 15.11.2024
Արտաշիսյան փողոցում այրվել է ավտոմեքենա16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել21:10 15.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության […] ...
21:03 15.11.2024
Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել ԹայսոնինՀոլիվուդի լեգենդար դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին: Հանրահայտ «Ռոկի» ֆիլմի հեղինակը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիլմի հերոսը մենամարտում է Թայսոնի հետ: «Սա ընդամենը ֆոտոկոլաժ է, բայց այն դուր է գալիս ինձ: Մայքին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ չեմպիոն դարձավ: Նա […] ...
20:55 15.11.2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների […] ...
20:49 15.11.2024
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացումը՝ անկախ ԱՄՆ-ի գործողություններիցԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ […] ...
20:40 15.11.2024
Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը: Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին: ...
20:31 15.11.2024
Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Սոնա Ծառուկյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ...