19:55 15.11.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։
Նախքան միջոցառման բուն օրակարգին անցնելը, դեկանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են իրականացրել ֆակուլտետում, մասնակցել վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացման արարողությանը։
Միջոցառման ընթացքում նախարարը գործընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ կիսվել է ուսանողական տարիների իր հիշողություններով, անդրադարձել երկրաբանի մասնագիտության կարևորությանը և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության հնարավորություններին։
«Երկրաբանությունն առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար․ տնտեսությունը զարգանում է, ընդերքը օգտագործվում է և այս մասնագիտությունը պետք է օգնի մեզ պահպանել բնական ռեսուրսների շահագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության միջև հավասարակշռությունը։ Այս համատեքստում մեր ոլորտը մշտապես ունի մասնագիտական թարմ և նորարար գիտելիքի ու գաղափարների կարիք և ոլորտի կառավարմամբ զբաղվող պետական գերատեսչությունները բաց ու պատրաստակամ են նոր կադրերի ներգրավման և համագործակցության համար»,- նշել է նախարարը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ունեն կնքած համագործակցության հուշագիր, որի շրջանակում պետք է միավորել ջանքերը՝ իրականացնելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ:
«Իմ ավարտելու տարիներից ի վեր չափազանց մեծացել է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, այդ թվում՝ ամբողջ աշխարհում, և մենք պետք է կարողանանք որոշակի ջանքեր ներդնել Հայաստանում մասնագիտության առավել զարգացման ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի ֆակուլտետին հոբելյանի առթիվ և շնորհակալ եմ նման պատվի համար»,-իր ելույթը եզրափակել է նախարարը։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները22:32 15.11.2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆՎարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում […] ...
22:25 15.11.2024
Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ, նա ուղղակի շոումեն է. Դոն ՔինգԲռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին: «Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում […] ...
22:20 15.11.2024
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունըԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի […] ...
22:16 15.11.2024
Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արելԱբխազիայի Հանրային պալատը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Պալատի դիմումում նշվում է, որ երկու կողմն էլ պատասխանատու են աբխազական պետության և ժողովրդի ճակատագրի համար և պետք է վերադառնան ճիշտ դաշտ։ «Հաշվի առնելով, որ առաջիկայում, հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն, պետք է նշանակվի հաջորդ նախագահական ընտրությունների օրը, մենք անհրաժեշտ ենք համարում […] ...
22:08 15.11.2024
Ամերիկյան ինքնաթիռները՝ վարժանքների շրջանակում ռմբակոծություններ են իրականացրել ԼիտվայումԼիտվայի ուսումնավարժարանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների և իտալական կործանիչների մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել, հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Նոյեմբերի 15-ին Կազլու-Ռուդայում ցամաքային թիրախները ոչնչացվել են օդային հարվածներով մոտ 6 կիլոմետր բարձրությունից: Ամերիկյան B-52 Stratfortress հեռահար ռազմավարական ռմբակոծիչները նետել են լազերային կառավարվող ռումբեր, իտալական EF2000 «Eurofighter» կործանիչները ուղիղ հարվածել են հրթիռներով»,- ասվում […] ...