19:20 15.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս:
Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։
Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն արդարացված չէ.
«Մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր տեխնոլոգիայի սահմաններն ու հնարավորությունները և պատասխանատու որոշումներով կարողանանք վերահսկել հետևանքները, որոնք մեզ համար ցանկալի չեն»:
Ըստ նրա՝ մինչ այս կրթության համակարգի մարտահրավերներից էին համարվում տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված թվային գործիքների անհասանելիությունը, որոշ դեպքերում նաև բավարար հմտությունների բացակայությունը, որոնց հաղթահարմանն այժմ արդեն կարող է նպաստել ԱԲ գործիքների կիրառումը:
«Այս հարցերն օրակարգային են. տեխնոլոգիական զարգացման և կրթության համակարգի միջև առկա խզման խնդրին պարտավոր ենք առերեսվել և լուծումներ գտնել: Այդ նպատակով հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ներդրվել է նոր առարկա՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», որն ուսուցանվում է երկրորդ դասարանից։ Բոլոր դպրոցներում նաև համապատասխան ենթակառուցվածքներ ունենալով՝ նպատակ ունենք ամենաբազային հմտությունները դարձնել դպրոցական ծրագրի մաս, որպեսզի տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում ու առօրյայում կիրառելու հմտություններ ունեցող գրագետ քաղաքացիներ ձևավորենք: Այս առումով շատ կարևոր է նաև մեդիագրագիտությունը, որը պետք է ուղեկցի տեխնոլոգիական գիտելիքին, այլապես բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ ԱԲ գործիքների կիրառումը կարող է էապես օգնել նաև կրթության ոլորտում որոշումների կայացմանը:
«Ժամանակակից իրականությունը պահանջում է մեծածավալ տվյալների վերլուծություն, որի ծավալը հատկապես կրթության համակարգում շատ մեծ է: Կշռադատված որոշումների մշակման առումով արհեստական բանականությունը կարող է մեծ աջակցություն ապահովել, որը, սակայն, երբևէ չի կարող փոխարինել մարդու անհատական պատասխանատվությանը և պարտավորվածությանը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ պետք չէ վախենալ արհեստական բանականության նոր գործիքակազմից, այլ պետք է մոտենալ դրան պատասխանատվությամբ և գիտակցված:
«Նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը մեր իրականության մասն են, ու դռներն արհեստականորեն փակել չի ստացվի: Ավելի լավ է միասին գտնել այդ իրականության մեջ ապրելու լավագույն ձևերը»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
21:42 15.11.2024
Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Լեհաստանի վարչապետին21:39 15.11.2024
Հրդեհ Նորաշեն գյուղում16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները21:33 15.11.2024
Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել ԹբիլիսիումՄի քանի հարյուր ակտիվիստներ երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Միջոցառումը հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան։ Որոշ ցուցարարների ձեռքերում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ակտիվիստները նախատեսում են աջակցել ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս […] ...
21:25 15.11.2024
Լենդոն Դոնովանը քննադատել է ՄեսսիինԱՄՆ-ի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լենդոն Դոնովանը քննադատել է Լիոնել Մեսսիի պահվածքը Պարագվայի թիմի դեմ խաղում: «Ինձ դուր չեկավ Մեսսիի պահվածքը: Ուղղակի ձեռքսեղմում ունեցիր և շնորհավորիր նրանց հաղթանակի կապակցությամբ։ Բայց Մեսսին պարզապես լքեց խաղադաշտը։ Ի դեպ, խաղին եկել էին նաեւ արգենտինացի երկրպագուներ։ Գոնե շնորհակալություն հայտներ նրանց ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Դոնովանը: Աշխարհի չեմպիոն և […] ...
21:21 15.11.2024
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա ՄուրթիինԿառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, […] ...
21:18 15.11.2024
Արտաշիսյան փողոցում այրվել է ավտոմեքենաՆոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։09-ին, մարվել՝ 18։21-ին: Այրվել է […] ...
21:10 15.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության […] ...
21:03 15.11.2024
Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել ԹայսոնինՀոլիվուդի լեգենդար դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին: Հանրահայտ «Ռոկի» ֆիլմի հեղինակը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիլմի հերոսը մենամարտում է Թայսոնի հետ: «Սա ընդամենը ֆոտոկոլաժ է, բայց այն դուր է գալիս ինձ: Մայքին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ չեմպիոն դարձավ: Նա […] ...