Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+6.09 oC

Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

19:03 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը:

Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա մեկ վայրում իրականացնելու արդյունավետ մաքսային հսկողություն:

«Սա ենթադրում է «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներմուծում եւ իրականացում, քանի որ այս կետում նաեւ առկա են լինելու բոլոր այն մարմինները, որոնք մաքսազերծման ընթացքում տրամադրում են թույլտվություններ կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր»,- ընդգծել է զեկուցողը:

Նա փաստել է, որ ներկայումս Սիսիանի մաքսատանը մաքսազերծվում է Հարավային մաքսակետով անցնող ապրանքների շուրջ 70 տոկոսը:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նիստում վերսկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախաձեռնության վերջնական տարբերակը: Նախարարի խոսքով շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաների ներդնումը հնարավոր դարձնելու նպատակով առաջարկվում է 2024 թվակաի պետբյուջեում կատարել որոշակի փոփոխություններ:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի հեղինակը Կառավարությունն է:

Նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Այն քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Նախաձեռնությունները քննարկվել են նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորել է մրցավարին

21:47 15.11.2024

Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորել է մրցավարին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վիրավորել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ հանդիպման գլխավոր մրցավարին։ Հարձակվողը մրցավարին ասել է, որ նա պետք է դժոխք գնա, հայտնում է RMC Sport-ը։ Խաղի 43-րդ րոպեին Ռաֆինյան բացել է հաշիվը։ Ընդմիջումից անմիջապես հետո պատասխան գնդակը խփել է փոխարինման դուրս եկած վենեսուելացի կիսապաշտպան […] ...

Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Լեհաստանի վարչապետին

21:42 15.11.2024

Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Լեհաստանի վարչապետին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կապ է հաստատել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Ինչպես հայտնում է RBC-Ukraine-ն, այս մասին Լեհաստանի վարչապետը  գրել է սոցցանցում։ Տուսկի խոսքով՝ Շոլցն իրեն պատմել է Պուտինի հետ զրույցի մասին։ «Ես ուրախացա իմանալով, որ կանցլերը ոչ միայն հստակորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, այլ նաև կրկնել […] ...

Հրդեհ Նորաշեն գյուղում

21:39 15.11.2024

Հրդեհ Նորաշեն գյուղում

Նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։33-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե […] ...

Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիում

21:33 15.11.2024

Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիում

Մի քանի հարյուր ակտիվիստներ երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Միջոցառումը հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական ​​համալսարան։ Որոշ ցուցարարների ձեռքերում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ակտիվիստները նախատեսում են աջակցել ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս […] ...

Լենդոն Դոնովանը քննադատել է Մեսսիին

21:25 15.11.2024

Լենդոն Դոնովանը քննադատել է Մեսսիին

ԱՄՆ-ի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լենդոն Դոնովանը քննադատել է Լիոնել Մեսսիի պահվածքը Պարագվայի թիմի դեմ  խաղում: «Ինձ դուր չեկավ Մեսսիի պահվածքը: Ուղղակի ձեռքսեղմում ունեցիր և շնորհավորիր նրանց հաղթանակի կապակցությամբ։ Բայց Մեսսին պարզապես լքեց խաղադաշտը։ Ի դեպ, խաղին եկել էին նաեւ արգենտինացի երկրպագուներ։ Գոնե շնորհակալություն հայտներ նրանց ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Դոնովանը: Աշխարհի չեմպիոն և […] ...

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

21:21 15.11.2024

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, […] ...

BACK_TO_TOP