18:58 15.11.2024
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման եւ գործունեության պայմանները, կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում եւ հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները:
Ըստ նախագծի՝ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման եւ տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով:
Ակնկալվում է, որ վերոնշյալը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
21:47 15.11.2024
Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորել է մրցավարին16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները21:42 15.11.2024
Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Լեհաստանի վարչապետինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կապ է հաստատել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Ինչպես հայտնում է RBC-Ukraine-ն, այս մասին Լեհաստանի վարչապետը գրել է սոցցանցում։ Տուսկի խոսքով՝ Շոլցն իրեն պատմել է Պուտինի հետ զրույցի մասին։ «Ես ուրախացա իմանալով, որ կանցլերը ոչ միայն հստակորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, այլ նաև կրկնել […] ...
21:39 15.11.2024
Հրդեհ Նորաշեն գյուղումՆոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։33-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե […] ...
21:33 15.11.2024
Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել ԹբիլիսիումՄի քանի հարյուր ակտիվիստներ երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Միջոցառումը հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան։ Որոշ ցուցարարների ձեռքերում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ակտիվիստները նախատեսում են աջակցել ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս […] ...
21:25 15.11.2024
Լենդոն Դոնովանը քննադատել է ՄեսսիինԱՄՆ-ի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լենդոն Դոնովանը քննադատել է Լիոնել Մեսսիի պահվածքը Պարագվայի թիմի դեմ խաղում: «Ինձ դուր չեկավ Մեսսիի պահվածքը: Ուղղակի ձեռքսեղմում ունեցիր և շնորհավորիր նրանց հաղթանակի կապակցությամբ։ Բայց Մեսսին պարզապես լքեց խաղադաշտը։ Ի դեպ, խաղին եկել էին նաեւ արգենտինացի երկրպագուներ։ Գոնե շնորհակալություն հայտներ նրանց ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Դոնովանը: Աշխարհի չեմպիոն և […] ...
21:21 15.11.2024
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա ՄուրթիինԿառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, […] ...
21:18 15.11.2024
Արտաշիսյան փողոցում այրվել է ավտոմեքենաՆոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։09-ին, մարվել՝ 18։21-ին: Այրվել է […] ...