Լիտվայի մայրաքաղաքում բացվել է Սումգայիթի ջարդերին նվիրված ցուցահանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:29:13
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+13.09 oC

Լիտվայի մայրաքաղաքում բացվել է Սումգայիթի ջարդերին նվիրված ցուցահանդես

10:42 06.04.2018

Ապրիլի 4-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի  ցեղասպանության և դիմադրության թանգարանում բացվել է «Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել լիտվացի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ, հավատարմագրված դեսպաններ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ  Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, թե 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը, հայերի նկատմամբ կազմակերպված և իրականացված հետապնդումները վայրագության և ատելության աստիճանով ու կազմակերպվածությամբ Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ էին և իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ներգրավվածությամբ։ Դեսպանի խոսքով, որ սումգայիթյան ջարդերը  Խորհրդային Ադրբեջանի պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների իրավական պահանջին՝ վերանայել 1921թ․ որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը ներառվել էլ Ադրբեջանի կազմում:

Տիգրան Մկրտչյանը նաև նշել է, որ Սումգայիթում ցեղասպան գործողության իրականացմանը նպաստել է այդպիսի միջավայրի առկայությունը, որն այսօր՝ երեք տասնամյակ անց, ավելի է սաստկացել։ Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում։ Մանկապարտեզներից և դպրոցներից է սկսվում հայերի դեհումանիզացիան։

«Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ որպես ամբողջություն են այս նյութերը ներկայացվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

18:20 15.04.2025

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

18:11 15.04.2025

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...

SHANTNEWS

18:00 15.04.2025

SHANTNEWS

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

17:54 15.04.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

17:50 15.04.2025

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...

Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:46 15.04.2025

Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […] ...

BACK_TO_TOP