Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+5.09 oC

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը

18:20 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է այցեքարտ դարձած «Սիլիկոնյան սարեր» գագաթնաժողովի հյուրերին, նշել, որ ավանդական դարձած այս միջոցառումների շարքը ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտին և տեղեկատվական տեխնոլոգիաներին ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում:

«Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է: Կառավարությունը և կազմակերպիչները մշտապես կապի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայացնենք մեր ձեռքբերումները այս ոլորտում և նախանշենք ապագա մեր ծրագրերը: Ամենամյա այս միջոցառումը մեր կատարած աշխատանքն ամփոփելու և ծրագրերը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է, եթե չասենք՝ լավագույն հարթակն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար, ինչպես նաև՝ «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լոգոտիպը: Նամականիշի վրա նաև առկա է «Սիլիկոնային սարեր 2024» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիրն է «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, ում մրցանակը հանձնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանի Հանրապետությունում, նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրան մեր երկրում:

«Սրանով մենք նշում ենք այն մեծ ներդրումը, որը Դուք ունեցել եք տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ ավանդական դարձած այս մրցանակի հետ միասին իրականացվում է նաև նամականիշի մարումը:

Գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարումն իրականացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիր Նարայանա Մուրտին, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, «Վիվա-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 դրամ անվանական արժեք: Գեղաթերթկի նամականիշների վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 14-րդ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

20:31 15.11.2024

Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Սոնա Ծառուկյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ...

Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպում

20:26 15.11.2024

Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են գործընթացում ներգրավված յոթ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի […] ...

«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին

20:18 15.11.2024

«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին

«Արարատի» և Մադագասկարի հավաքականի պաշտպան Սանդրո Տրեմուլեն մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի Թունիսի ընտրանու դեմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Տրեմուլեն մասնակցել է ամբողջ խաղին: Մադագասկարի հավաքականը պարտություն է կրել 2:3 հաշվով: ...

Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետ

20:09 15.11.2024

Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում […] ...

SHANTNEWS

20:00 15.11.2024

SHANTNEWS

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է

19:55 15.11.2024

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։ Նախքան միջոցառման բուն օրակարգին անցնելը, դեկանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են իրականացրել ֆակուլտետում, մասնակցել վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառման ընթացքում նախարարը գործընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի […] ...

BACK_TO_TOP