«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+5.09 oC

«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան

17:56 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության համար, ինչպես նաև Մատենադարանին՝ համագործակցային միջավայր ստեղծելու և գործընկերային բազմաթիվ ծրագրերի իրականացման ավանդույթ ձևավորելու համար:

«Այս առիթն այն լավագույն օրինակներից է, որը ցույց է տալիս, թե համագործակցությունը ինչ մեծ արդյունք կարող է բերել ինչպես կրթությանը, այնպես էլ հետազոտությանն ու մշակութային ժառանգության պահպանությանը: Խորհրդանշական է, որ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հենց այսպիսի քայլ են կատարում՝ գալով Մատենադարան և բերերով կարևոր աշխատություններից մեկը, որը մեկտեղում է գիտության ու բժշկության պատմությունը: Այս քայլով ուսանողները դառնում են կրողն այն կարևոր արժեքների, որոնք նաև օգնում են դառնալ որակյալ և արժեքային համակարգ ունեցող մասնագետներ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով պատմությունից ուսանելու նյութերը ժամանակակից տեխնոլոգիական միջոցների հետ համադրելու կարևորությունը:

Նախապես շնորհավորելով ուսանողներին առաջիկա տոնի առիթով՝ նախարարը նրանց մաղթել է հաջողություն.

«Ձեր մասնագիտական հաջողությունները նաև մեր պետության ու հանրության հաջողություններն են, որովհետև բժիշկ լինելը կարևոր առաքելություն է, որից կախված են նաև մեր հանրային առողջությունն ու կյանքի որակը»:

Խոսքը եզրափակելով՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և վստահություն հայտնել, որ այն կլինի նմանատիպ միջոցառումների շարունակականության լավ օրինակ:

Մատենադարանի աշխատակազմի անունից նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել նաև տնօրեն Արա Խզմալյանը.

«Այս նախաձեռնության իմաստը շատ ավելին է, քան զուտ Մատենադարանը ձեռագրական ևս մեկ միավորով համալրելը: Սա արժեքաբանական կողմնորոշման խնդիր է. այս ակտով դուք ոչ միայն արժեք եք հանձնում Մատենադարանին, այլև ստանում եք Մատենադարանի սեփականատեր լինելու ձեր վկայականը»:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս նշանավորել է օրվա խորհուրդը՝ ընդգծելով, որ այս քայլը կարող է դառնալ բարի ավանդույթ այլ բուհերի ուսանողների համար ևս:

«Սա պատմական օր է Բժշկական համալսարանում. երբեք այդպիսի հպարտության ու հուսալիության զգացում չեմ ունեցել, ինչպես այսօր: Մենք մասը կազմեցինք մի երևույթի, որը միտված լինելով ապագային՝ ապացուցեց արմատների ու հիմքերի ամրությունն ու հուսալիությունը»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Մատենադարանում բժշկական համալսարանի ուսանողների համար կազմակերպվել է շրջայց, որտեղ նրանք ծանոթացել են հին ձեռագրերի և փաստաթղթերի ցուցանմուշներին ու պահպանման պատմությանը:

Օրվա շրջանակում Մատենադարանից էլ Զինվորի տուն էր փոխանցվել «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյանը` խնդրակատար ավետարանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

20:31 15.11.2024

Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Սոնա Ծառուկյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ...

Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպում

20:26 15.11.2024

Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են գործընթացում ներգրավված յոթ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի […] ...

«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին

20:18 15.11.2024

«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին

«Արարատի» և Մադագասկարի հավաքականի պաշտպան Սանդրո Տրեմուլեն մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի Թունիսի ընտրանու դեմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Տրեմուլեն մասնակցել է ամբողջ խաղին: Մադագասկարի հավաքականը պարտություն է կրել 2:3 հաշվով: ...

Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետ

20:09 15.11.2024

Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում […] ...

SHANTNEWS

20:00 15.11.2024

SHANTNEWS

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է

19:55 15.11.2024

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։ Նախքան միջոցառման բուն օրակարգին անցնելը, դեկանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են իրականացրել ֆակուլտետում, մասնակցել վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառման ընթացքում նախարարը գործընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի […] ...

BACK_TO_TOP