Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

17:36 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև կոշտ թափոնների ծրագրերին։

Նախարարը տեղեկացրել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» մոտենում է ավարտին և կարելի է արդեն ընթացք տալ մյուս 8 մարզերի ծրագրին։

Տիկին Էլիզաբետտա Ֆալչետտին հետաքրքրվածություն է հայտնել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, ինչպես նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։

Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

19:03 15.11.2024

Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ […] ...

Առաջարկվում է հստակեցնել ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը

18:58 15.11.2024

Առաջարկվում է հստակեցնել ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը

Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն […] ...

Ռոնալդուի մասին կան շատ բաներ, որոնք մարդիկ չգիտեն. Բրունու Ֆերնանդեշ

18:54 15.11.2024

Ռոնալդուի մասին կան շատ բաներ, որոնք մարդիկ չգիտեն. Բրունու Ֆերնանդեշ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատմել է ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ծանոթության մասին: «Կարծում եմ՝ շատ բաներ կան, որոնց մասին չգիտեք: Պետք է միշտ Կրիշտիանուի կողքին լինես, որպեսզի հասկանաս, թե նա ինչպես է ապրում: Ռոնալդուն հրաշալի պարում է, հիանալի պարային շարժումներ գիտի: Երբ նոր էի եկել, ինձ մեծագույն խաղացողներ […] ...

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

18:49 15.11.2024

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները: Կարծիքների հայերեն թարգմանությունն ու […] ...

Երևանի ավագանու նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ

18:44 15.11.2024

Երևանի ավագանու նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»,-գրել է նա՝ կից հրապարակելով […] ...

ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել

18:39 15.11.2024

ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, […] ...

BACK_TO_TOP