17:30 15.11.2024
Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։
Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։
Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի 7 համայնքներում իրականացնել 25 կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների կառուցում կամ բարելավում՝ 1,91 միլիոն եվրո նախատեսված բյուջեով։
Այս պահին Սիսիան (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։
Առաջիկայում նմանատիպ համակարգի տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, քննարկման և պլանավորման փուլում են համայնքների կողմից ներկայացված մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը։
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2 տարիների ընթացքում։
Իսկ ընդհանուր առմամբ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագիրը (R2D Սյունիք) հինգ տարում 11 մլն եվրո ներդրում է նախատեսում մարզում։
Այսօրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի անդամներ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած եվրոպական երկրներին ներդրումների համար, դիմեց համայնքների ղեկավարներին՝ խնդրելով հնարավորինս ակտիվ լինել ու միավորել ուժերը, որպեսզի արդյունավետ իրականացվեն նշված նախաձեռնության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերը, որովհետև դրանից է կախված լինելու ոչ միայն Սյունիքին ուղղված բյուջեի հետագա մեծացումը, այլև առաջին հերթին մարզի համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը։
«Շնորհակալություն արդեն մեկնարկած ծրագրի համար Ավստրիական զարգացման գործակալությանը, – ասաց Ռոբերտ Ղուկասյանը, – որը մեր լավագույն գործընկերներից է, և մենք ամեն ինչ կանենք, որ Սյունիքում իրականացվող ծրագրերի որակը համապատասխանի այն չափանիշներին, որ սահմանել են ՀՀ կառավարությունը և Եվրամիությունը»։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով19:12 15.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է սիրիա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների մասինԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին Լիբանանի մայրաքաղաքում և սիրիա-լիբանանյան սահմանին զենքի մատակարարման ուղիների երկայնքով, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյե շրջանի քաղաքացիական բնակավայրերում տեղակայված «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ մինչ հարվածելը միջոցներ […] ...
19:07 15.11.2024
Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա առթիվՆոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։ ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։ […] ...
19:03 15.11.2024
Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ […] ...
18:58 15.11.2024
Առաջարկվում է հստակեցնել ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերըՆոյեմբերի 15-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն […] ...
18:54 15.11.2024
Ռոնալդուի մասին կան շատ բաներ, որոնք մարդիկ չգիտեն. Բրունու ՖերնանդեշԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատմել է ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ծանոթության մասին: «Կարծում եմ՝ շատ բաներ կան, որոնց մասին չգիտեք: Պետք է միշտ Կրիշտիանուի կողքին լինես, որպեսզի հասկանաս, թե նա ինչպես է ապրում: Ռոնալդուն հրաշալի պարում է, հիանալի պարային շարժումներ գիտի: Երբ նոր էի եկել, ինձ մեծագույն խաղացողներ […] ...
18:49 15.11.2024
Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածունԳլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները: Կարծիքների հայերեն թարգմանությունն ու […] ...