Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

17:15 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր:

Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-599-699) կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] hասցեով:

Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փոր­ձաքննության ոլորտների համար`

1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,

2) մարդաբանություն,

3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ),

4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ),

5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.),

6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.),

7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),

8) սեպագիր ժառանգություն,

9) վիմագիր ժառանգություն,

10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ),

11) ձեռագիր ժառանգություն,

12) տպագիր ժառանգություն,

13) նվագարաններ (XVII դարից սկսած),

14) գործվածք (XVII դարից սկսած),

15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած),

16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած),

17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած),

18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած),

19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած),

20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած),

21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած),

22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած),

23) կնիքագիտություն (XVII դարից սկսած),

24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած),

25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած),

26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած),

27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած),

28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած),

29) հայ կերպարվեստ,

30) եվրոպական կերպարվեստ,

31) ռուսական կերպարվեստ,

32) սրբապատկեր (իկոնա),

33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ,

34) ժամացույցներ,

35) դրամագիտություն և բոնիստիկա,

36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),

37) կինո, ֆոտո, ֆոնո և տեսանյութեր:

Հայտին կից ներկայացվում են`

1. հայտադիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.

2.հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03-Ն հրամանով),

3. մեկ 3×4 լուսանկար,

4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

5.մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատան­քային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

6. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակ­ված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 5-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր,

7.թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպի­սիք լինելու դեպքում),

8.համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

19:24 15.11.2024

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

Վարչասպետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընյդգծել է, […] ...

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

19:20 15.11.2024

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն […] ...

Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունը

19:16 15.11.2024

Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում կրած պարտությունը 1-2 հաշվով: «Ես չեմ պատրաստվում քննադատել խաղացողներին: Ես նրա համար եմ, որպեսզի աջակցեմ նրանց: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն ցանկանում ենք առաջ շարժվել և օգնել նորեկներին վստահություն ձեռք բերել: Լուրջ վերլուծություն կկատարենք ու կհասկանանք, թե […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է սիրիա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների մասին

19:12 15.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է սիրիա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին Լիբանանի մայրաքաղաքում և սիրիա-լիբանանյան սահմանին զենքի մատակարարման ուղիների երկայնքով, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյե շրջանի քաղաքացիական բնակավայրերում տեղակայված «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ մինչ հարվածելը միջոցներ […] ...

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա առթիվ

19:07 15.11.2024

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա առթիվ

Նոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։ ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։ […] ...

Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

19:03 15.11.2024

Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ […] ...

BACK_TO_TOP