16:52 15.11.2024
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:
Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում: Վերջինիս ենթամիջոցառումներից են՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում:
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել19:40 15.11.2024
Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք մարմիններ ԱԺ-ում կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվություններըՔննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ […] ...
19:35 15.11.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» ֆորումի բացման արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA) ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։ «Այսօր այստեղ հավաքվել ենք կիսվելու մեր գաղափարներով և գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնք ոչ միայն անդրադառնում են մեր հասարակությունների բարեկեցության վրա, այլև անմիջականորեն ներկայացնում գոյատևման սպառնալիքներ: Սակայն մինչ բուն ելույթիս անցնելը, կցանկանայի նկատել, որ այս տարին հոբելյանական […] ...
19:29 15.11.2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետՆոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են […] ...
19:24 15.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա ՄուրթիինՎարչասպետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընյդգծել է, […] ...
19:20 15.11.2024
Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն […] ...
19:16 15.11.2024
Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունըԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում կրած պարտությունը 1-2 հաշվով: «Ես չեմ պատրաստվում քննադատել խաղացողներին: Ես նրա համար եմ, որպեսզի աջակցեմ նրանց: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն ցանկանում ենք առաջ շարժվել և օգնել նորեկներին վստահություն ձեռք բերել: Լուրջ վերլուծություն կկատարենք ու կհասկանանք, թե […] ...