16:24 15.11.2024
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման համակարգի նախագծման, Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջին ամրացված շենքի մի հատվածի հիմնանորոգման, Երևանի պարարվեստի քոլեջին ամրացված շենքի մասնակի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կաթսաների փոխարինման համար և այլն։ Մարզադպրոցն ունի 2 կաթսա, որոնք արդեն շարքից դուրս են եկել և ենթակա են փոխարինման։ Առկա է մարզադպրոցի կաթսաների Ներկայացված է համապատասխան նախահաշիվ և հիմնավորող գնային առաջարկները։
Մեկ այլ որոշմամբ էլ կատարվել է 60,242.3 հազար դրամի չափով վերաբաշխում, որը կուղղվի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան և Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցների տանիքների հիմնանորոգմանը, Կոտայքի մարզային գրադարանի թեքահարթակի և աստիճանների կառուցմանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համար գույքի և տեխնիկայի ձեռքբերմանը: Գումար կհատկացվի նաև Թումանյանի թանգարանի շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման համար։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին` Գարգառ գյուղի վարչական տարածքում կրթահամալիր կառուցելու նպատակով։ Կրթահամալիրը կառուցվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով18:44 15.11.2024
Երևանի ավագանու նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»,-գրել է նա՝ կից հրապարակելով […] ...
18:39 15.11.2024
ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, […] ...
18:34 15.11.2024
Ֆրանսիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսրայելին. Ազգերի լիգայի հերթական տուրի արդյունքներըԱզգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։ Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տանն անսպասելի ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ` 0-0։ Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին […] ...
18:30 15.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության […] ...
18:25 15.11.2024
Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթՆոյեմբերի 15-ին՝ ժամը 15:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: ...
18:20 15.11.2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում: Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...