16:12 15.11.2024
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի հուների մաքրմանն ուղղված միջոցառումների իրականացումը գնահատվել է անհետաձգելի և հրատապ, հաշվի առնելով նաև օդերևութաբանական կանխատեսումները աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր հեղեղումների և ավելի մեծ վնասների։ Հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ հողազանգվածը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը լցվելով հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հատվածում իրականացնել հետևյալ հակահեղեղային հրատապ կանխարգելիչ միջոցառումները` մաքրել սողանքային մարմնից պոկված, գետի հունը փոխած հողազանգվածը, ինչը կլայնացնի գետի հունը և կվերադարձնի գետը նախկին հուն։ Այն կնպաստի նաև գետի թողունակության մեծացմանը, ինչն էլ կնվազեցնի այդ հատվածում ջրհեղեղով պայմանավորված ռիսկերը: Որոշմամբ 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն դրամ՝ Տավուշի մարզին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խնդրի երկարաժամկետ լուծման ևս մեկ ծրագիր է նախատեսվում. «Այն նախատեսվում է իրականացնել Լոռու մարզում՝ Ասիական զարգացման բանկի հետ: Հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակի համար 1,1 մլրդ դրամ ենք նախատեսել: Իրենց պատվիրել ենք այդ ամբողջ հատվածների, գետերի, գետաահուների, հարակից հատվածների ուսումնասիրություն և առաջարկներ, թե ինչպիսի լուծումներ տանք: Օրինակ՝ ճանապարհը որ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձրացնենք, հուներն ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք: Այսինքն՝ մեծածավալ աշխատանք է պատվիրված»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առկա մի շարք խնդիրներին, մասնավորապես՝ գետերի հուների ճիշտ կառավարման, որը կնպաստի ջրհեղեղի ներուժի մասշտաբների նվազեցմանը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հետևողական միջգերատեսչական աշխատանք իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակում Մ- 2 ավտոճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու են՝ 2-րդ կարգի, 80 կմ/ ժամ արագությամբ, երկու երթևեկելի գոտով շուրջ 32 կմ ճանապարհահատվածի՝ Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ հատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ հատվածի կառուցման, ինչպես նաև 11 կամուրջի (ընդհանուրը 2․24 կմ երկարությամբ) և 2 թունելի (ընդհանուրը 0,97 կմ երկարությամբ) կառուցման աշխատանքներ, 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) հատվածի վերակառուցման աշխատանքները։ Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի ճանապարհը ասֆալտբետոնե ծածկով է, 2 երթևեկելի գոտիով, 9 մ լայնությամբ։ Ճանապարհի երկու կողմերում կառուցվելու են քայլուղիներ՝ ճանապարհի մակերևույթից մոտ 15 սմ բարձրության վրա, թունելի առաստաղում կառուցվելու է ծխատար խողովակ, որը հանդիսանալու է թունելի եվրոպական ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգի մաս, իսկ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Ծրագրի արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը, հնարավորություն կստեղծվի խուսափել ձմռանը լեռնանցքի անցանելիության դժվարություններից, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը, կավելանա ապրանքաշրջանառությունը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ծրագրի կարիքների համար ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում, Մեղրի համայնքի Տաշտուն, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, բնակավայրերում ընդհանուր 62 հողամասերի ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով18:34 15.11.2024
Ֆրանսիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսրայելին. Ազգերի լիգայի հերթական տուրի արդյունքներըԱզգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։ Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տանն անսպասելի ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ` 0-0։ Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին […] ...
18:30 15.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության […] ...
18:25 15.11.2024
Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթՆոյեմբերի 15-ին՝ ժամը 15:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: ...
18:20 15.11.2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում: Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...
18:16 15.11.2024
Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում. ՏեբասԻսպանական Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է չեմպիոնական պայքարի մասին: ««Բարսելոնան» Լա լիգան հաղթել է 2 տարի առաջ: Սա մաթեմատիկա չէ: Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում: Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են, նրանք նույնպես հարմարվելու խնդիր ունեն: Մբապեն կարող է գալ թիմ ու ոչինչ չնվաճել, […] ...
18:12 15.11.2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցերՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։ Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն […] ...