Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

16:04 15.11.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը:

Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. 923 կմ, Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի 7.54 կմ, Արզականից դեպի Աղվերան տանող ճանապարհի 6.8 կմ հատվածների միջին նորոգման, Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնիի հատվածում 0.64 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցի տեղադրման, Արծվաբերդից դեպի Չինարի տանող ճանապարհի միջին նորոգման համար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկվել է 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ. «Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը

18:20 15.11.2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում: Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...

Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում. Տեբաս

18:16 15.11.2024

Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում. Տեբաս

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է չեմպիոնական պայքարի մասին: ««Բարսելոնան» Լա լիգան հաղթել է 2 տարի առաջ: Սա մաթեմատիկա չէ: Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում: Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են, նրանք նույնպես հարմարվելու խնդիր ունեն: Մբապեն կարող է գալ թիմ ու ոչինչ չնվաճել, […] ...

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր 

18:12 15.11.2024

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր 

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։ Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն […] ...

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվել է ՀԾԿՀ նախագահ նախագահ

18:08 15.11.2024

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվել է ՀԾԿՀ նախագահ նախագահ

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրել Մեսրոպ Մեսրոպյանին: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Կողմ է քվեարկել 65-ը, դեմ՝ 1 պատգամավոր: Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գարեգին Բաղրամյանը […] ...

Ինյեստան դարձել է դանիական ակումբի բաժնետեր

18:04 15.11.2024

Ինյեստան դարձել է դանիական ակումբի բաժնետեր

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան դարձել է դանիական «Հելսինգեր» ակումբի բաժնետեր, հայտնում է TV 2-ը: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնին պատկանող Never Say Never ընկերությունը շվեյցարական Stoneweg ընկերության հետ համատեղ ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: 40-ամյա Ինյեստան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր մեկ ամիս առաջ: ...

SHANTNEWS

18:00 15.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP