15:52 15.11.2024
Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։
«Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», – նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նախարարը հավելել է, որ բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։
«Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը: Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նախագծով հասցեագրվում են հետևյալ առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր է սահմանվելու աշխատատեղերի համար և այլն: Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը», – ասել է նախարարը:
Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում հանրության օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար, նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ, որը նախատեսվում է իրականացնել 2026 թ.-ին։
Նախարարը ռազմավարության համատեքստում կարևորել է նաև հանցավորության կանխարգելման թեման, որը նախատեսում է հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում»,- ասել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ապահովելու են արդեն իսկ արձանագրված հաջողությունները և նոր արդյունքների գրանցումը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանության փոփոխությունների ռազմավարությունն ամենաարդյունավետ ընթացքի մեջ է, որովհետև այդ ճանապարհի մի զգալի մասն անցել են: Վարչապետը կարևորել է նաև հանրությանը փոփոխությունների երևացող և չերևացող կարևոր կողմերի մասին պարզաբանելու հանգամանքը. «Արդեն իսկ փոխվել է հետևյալը, եթե նախկինում ունեինք ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց, և պետք է արձանագրել, որ իր էական արդյունքն ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց նաև որոշակի փոփոխության ժամկետը, ժամանակը հասունացավ: Հիմա մենք այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում մենք ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց՝ առանձին քրեական ոստիկանությունն է, որտեղ քրեական ոստիկանությունը մարզի մասշտաբով է աշխատում, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով»:
Վարչապետը նշել է, որ զուգահեռ նոյեմբերից ներդրվել են համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ և նաև քաղաքացիական գործերի հետ առնչություն ունեցող գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի հետ: «Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է: Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչն է, որ այս բոլոր կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որ, կարծում եմ, շատ կարևոր է», -նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով, որ ոստիկանության այս երեք ուղղությունները մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել նաև ռազմավարությամբ իրականացվելիք բարեփոխումների պատշաճ իրագործումը։
Վարչապետն ընդգծել է նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում էլ է ունեցել. 2016 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ է եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել է՝ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանն իր ծառայության համար թիրախավորել: «Շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք։ Սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ ոստիկանությանն ուժ կիրառելու համար առարկություններ են ներկայացվում, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում՝ ասելով, որ մենք մեր գործն ենք անում։ Ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ դրան պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Այս հարցն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի», – ասել է երկրի ղեկավարը՝ այս հարցն համարելով կարևոր, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական համակարգի ներդրումների արդյունքներին, որոնք մարդիկ պետք է տեսնեն: Ըստ վարչապետի՝ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ մարդիկ ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն ՔԿՀ-ներ: «Եթե անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար էլ, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է երկար տարիներ ձգվող դատավարություններին և նշել. «Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Այս խնդիրը պետք է լուծվի»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այսպես չի կարող շարունակվել. «Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»:
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով18:12 15.11.2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցերՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։ Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն […] ...
18:08 15.11.2024
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվել է ՀԾԿՀ նախագահ նախագահԱզգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրել Մեսրոպ Մեսրոպյանին: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Կողմ է քվեարկել 65-ը, դեմ՝ 1 պատգամավոր: Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գարեգին Բաղրամյանը […] ...
18:04 15.11.2024
Ինյեստան դարձել է դանիական ակումբի բաժնետերԿատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան դարձել է դանիական «Հելսինգեր» ակումբի բաժնետեր, հայտնում է TV 2-ը: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնին պատկանող Never Say Never ընկերությունը շվեյցարական Stoneweg ընկերության հետ համատեղ ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: 40-ամյա Ինյեստան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր մեկ ամիս առաջ: ...
17:56 15.11.2024
«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է ՄատենադարանԱմիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության […] ...
17:51 15.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու Տավուշ գյուղում AMAA ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տավուշի զարգացման ծրագրին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների արժեշղթա, ինչպես նաև ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների և տեղի բնակիչների համար տների կառուցում: Նախարարի տեղակալին ուղեկցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության […] ...