ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

15:18 15.11.2024

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխվող ապրանքների հայտնաբերման ուղղությամբ։

Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։

Այսպես, Վրաստանից ՀՀ ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, սակայն մաքսային մարմնի ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի ցուցումների համաձայն, մաքսային զննում իրականացնելու նպատակով ավտոմեքենան ուղղորդվել է խորը զննման անգար, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի ետնամասի նստատեղի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում առկա են եղել ոսկյա զարդեր։ Այնուհետև իրականացված անձի մաքսային զննման ընթացքում էլ քաղաքացու վերարկուի ծոցագրպաններից հայտնաբերվել է 4 պոլիեթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում ևս առկա են եղել ոսկյա զարդեր։ Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3կգ 16 գրամ։ Մեկ այլ դեպքով էլ «Բագրատաշեն» մաքսային անցման կետ ժամանած քաղաքացին մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք իր մոտ ունի հայտարարագրման ենթակա ապրանք, բացասական պատասխան է տվել, սակայն մաքսային զննման արդյունքում քաղաքացու պայուսակի միջից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։

Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին

17:07 15.11.2024

ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ […] ...

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

17:02 15.11.2024

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը խոսել է պարտության մասին: «Երկու խաղակեսում էլ թիմը գոլային պահեր ստեղծեց, բայց այդ պահերը չկարողացանք վերածել գոլի։ Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել։ Խաղային համակարգը փոխվել էր, Վահանը իր նոր դիրքում իրեն ավելի […] ...

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

17:00 15.11.2024

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չեն արտացոլել աշխատակիցների աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի գումարները, և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մեկ այլ […] ...

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

16:55 15.11.2024

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Զրուցակիցները […] ...

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

16:52 15.11.2024

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի […] ...

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

16:45 15.11.2024

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ: ...

BACK_TO_TOP