«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+10.09 oC

«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը

15:06 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։

Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև համագործակցությունը շատ կարևոր է համարում ու վստահեցնում, որ այն հետաքրքիր ուղերձներ ունի։

«Երբ կազմակերպում էինք «Դրվագներ ինքնության» ցուցադրությունը, նպատակ ունեինք ներկայացնել հայկական գորգի մշակույթը ոչ միայն անցյալում, այլև նրա շարունակական գործընթացը, որովհետև գորգարվեստը չի մահացել, փոխվել են արտադրության ձևերը՝ տնայնագործությունից անցում է կատարվել գործարանային ձևերին, բայց գորգագործությունը շարունակում է ապրել։ Մեզ համար կարևոր էր, որ այս ցուցասրահում, որտեղ ներկայացված են մեր հավաքածուի երեսունից ավելի լավագույն նմուշներ՝ համադրված տարբեր նյութերով, իր տեղն ունենա այսօր մեր գորգագործական մշակույթի վերակենդանացման գործում ակտիվ դերակատարություն ունեցող ընկերություններից մեկը՝ «Մեգերյան կարպետ»-ը։ Անհրաժեշտ էր այստեղ պրակտիկ ներկայացնել, թե ինչպես են գործում գորգը, ցույց տալ, թե որն է հայկական ավանդույթը»,-ասաց նա։

«Աստղահավք» գորգի կրկնօրինակն այժմ թանգարանի հուշանվերային տաղավարում է։ Այն վաճառելու պարագայում թանգարանը հնարավորություն կունենա ձեռք բերել մեկ այլ նմուշ, որը ևս կներկայացնի հայկական գորգագործական մշակույթը։Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ ընտրել են «Աստղահավք» գորգը, քանի որ այն շատ գեղեցիկ է և հազվադեպ հանդիպող դիզայն ունի։

«Գորգն արցախյան գանձերից մեկն է։ Գորգը հետաքրքիր խորհուրդ ունի. այն ամբողջությամբ հավքերով է պատկերված։ Գորգի վրա հեքիաթային հավքերն են, որոնք, ըստ ժողովրդական բանահյուսության, մինչև երկինք են բարձրացել, աստղեր են հավաքել ու երկիր բերել այն զույգերի համար, որոնք նոր կյանք պետք է մտնեին, բախտավոր ու երջանիկ լինեին»,-պատմեց Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև

17:30 15.11.2024

Եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև

Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։ Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։ Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Ավստրիայի ընտրանու դեմ խաղին

17:22 15.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Ավստրիայի ընտրանու դեմ խաղին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի դեմ նոյեմբերի 24-ին կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը։ Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան Դանիել Կիրակոսյան Դանիել Գևորգյան Տիգրան Մկրտումյան Ալեքսեյ Չիժենոկ Յուրա Մելիքյան Քրիս Զոնս Զակ Տավիտյան Գաբրիել Աճեմյան Արտյոմ Թավաքալյան Ալբերտ Թադևոսյան Արկադի Մկրտիչյան Քրիստիան Վիտալ Արայիկ Գևորգյան Կարեն Մելիքյան […] ...

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

17:15 15.11.2024

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […] ...

ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին

17:07 15.11.2024

ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ […] ...

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

17:02 15.11.2024

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը խոսել է պարտության մասին: «Երկու խաղակեսում էլ թիմը գոլային պահեր ստեղծեց, բայց այդ պահերը չկարողացանք վերածել գոլի։ Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել։ Խաղային համակարգը փոխվել էր, Վահանը իր նոր դիրքում իրեն ավելի […] ...

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

17:00 15.11.2024

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չեն արտացոլել աշխատակիցների աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի գումարները, և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP