14:25 15.11.2024
Աբխազիայում ընդդիմությունը երկրորդ փորձն է արել ներխուժել խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դեպքի վայրում գտնվող իրավապահները զսպում և հետ են մղում ցուցարարներին։ Օգտագործվել է առնվազն երկու ծխային ռումբ։
Բողոքի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ խորհրդարանը լիագումար նիստ գումարի և մերժի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Թեև պատգամավորները հավաքվել էին հանդիպմանը, սակայն, ինչպես հաղորդում է «Ափսնիպրես» գործակալությունը, նրանք դեմ են քվեարկել օրակարգի հաստատելուն և որոշել են նիստը հետաձգել։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով16:24 15.11.2024
Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացըԿառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման […] ...
16:18 15.11.2024
Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-20262026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 11-րդ տուրը հաջող չէր Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների համար։ Աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել են Պարագվայի թիմին, իսկ Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել Վենեսուելայի ընտրանու դեմ արտագնա հանդիպումը։ Արգենտինան 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 17 միավոր և երրորդն է։ ...
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգներըԿառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի […] ...
16:04 15.11.2024
Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակովԳործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. […] ...
15:58 15.11.2024
Մեսսիի կինը դարձել է հանրահայտ բրենդի դեսպանԱմերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն նոր հրապարակում է արել սոցցանցերում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի սիրելին դարձել է հանրահայտ Tiffany & Co բրենդի դեսպանը: Արգենտինացի մոդելը վերջերս Մայամիում կայացած լատինաամերիկյան մոդայի սամիթին ներկայացել էր բրենդի զգեստով և ոսկյա զարդերով: ...
15:52 15.11.2024
Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունըԳործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի […] ...