Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

14:02 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել համույթի մեներգչուհիներ Աննա Թովմասյանը, Նարինե Զաքարյանը, Արեգնազ Միքայելյանը, իսկ Վարուժան Դավթյանը, Գուրգեն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանն արժանացել են շնորհակալագրի:

Հոբելյանական համերգային ծրագրում հնչել են մի շարք սիրված գործեր, ինչպես նաև համույթի առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից երկացանկում տեղ գտած ստեղծագործությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

17:02 15.11.2024

Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն Չախալյան

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը խոսել է պարտության մասին: «Երկու խաղակեսում էլ թիմը գոլային պահեր ստեղծեց, բայց այդ պահերը չկարողացանք վերածել գոլի։ Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել։ Խաղային համակարգը փոխվել էր, Վահանը իր նոր դիրքում իրեն ավելի […] ...

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

17:00 15.11.2024

Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չեն արտացոլել աշխատակիցների աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի գումարները, և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մեկ այլ […] ...

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

16:55 15.11.2024

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Զրուցակիցները […] ...

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

16:52 15.11.2024

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի […] ...

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

16:45 15.11.2024

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ: ...

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

16:38 15.11.2024

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի հայացքների մենամարտը: Լեգենդար ամերիկացու վերադարձը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 15-ին և լինելու է բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը: 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 50 […] ...

BACK_TO_TOP