15:24 15.11.2024
Կիմ Չեն Ընը հինգշաբթի վերահսկել է կամիկաձե գրոհային անօդաչու թռչող սարքերի փորձարկումը, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է ԿԺԴՀ-ում դրանց զանգվածային արտադրության անհրաժեշտությունը, հայտնում է KCNA-ն։
«Նոյեմբերի 14-ին Կիմ Չեն Ընը վերահսկել է անօդաչու ավիացիոն տեխնոլոգիաների ասոցիացիայի ենթակա գիտահետազոտական ինստիտուտի և ձեռնարկությունների կողմից արտադրված տարբեր կամիկաձե գրոհային անօդաչուների կարողությունների տեղում փորձարկումը», – ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ փորձարկմանը մասնակցող անօդաչու թռչող սարքերը թռչել են որոշակի մարտավարական երթուղիներով և ճշգրիտ հարվածել թիրախին։
ԿԺԴՀ ղեկավարը «գոհունակություն է հայտնել նոր անօդաչու թռչող սարքերի մարտավարական ու տեխնիկական բնութագրերի ու տվյալների վերաբերյալ»։
Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել դրանց զանգվածային արտադրությունը։
Նրա խոսքով, «գլոբալ մասշտաբով սրվում է անօդաչու զենքի՝ որպես հիմնական ռազմական միջոցի կիրառման մրցակցությունը»։
Կիմ Չեն Ընը հաստատել է, որ ԿԺԴՀ-ն «ամբողջական կարողություններ և ներուժ ունի արտադրելու և տեղակայելու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր» և կձգտի համատեղել և օգտագործել «նոր և խոստումնալից մարտավարական մեթոդներ», ինչպես պահանջում է ժամանակակից պատերազմը:
Օգոստոսին Հյուսիսային Կորեան առաջին անգամ հայտնեց կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկման մասին:
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով17:22 15.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Ավստրիայի ընտրանու դեմ խաղինԲասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի դեմ նոյեմբերի 24-ին կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը։ Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան Դանիել Կիրակոսյան Դանիել Գևորգյան Տիգրան Մկրտումյան Ալեքսեյ Չիժենոկ Յուրա Մելիքյան Քրիս Զոնս Զակ Տավիտյան Գաբրիել Աճեմյան Արտյոմ Թավաքալյան Ալբերտ Թադևոսյան Արկադի Մկրտիչյան Քրիստիան Վիտալ Արայիկ Գևորգյան Կարեն Մելիքյան […] ...
17:15 15.11.2024
Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […] ...
17:07 15.11.2024
ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցինՊաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ […] ...
17:02 15.11.2024
Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել. Սուրեն ՉախալյանՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը խոսել է պարտության մասին: «Երկու խաղակեսում էլ թիմը գոլային պահեր ստեղծեց, բայց այդ պահերը չկարողացանք վերածել գոլի։ Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց վերջում պարտվել։ Խաղային համակարգը փոխվել էր, Վահանը իր նոր դիրքում իրեն ավելի […] ...
17:00 15.11.2024
Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնասՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չեն արտացոլել աշխատակիցների աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի գումարները, և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մեկ այլ […] ...
16:55 15.11.2024
Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Զրուցակիցները […] ...