Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+11.09 oC

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

13:23 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներ են։ Այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ Կազանում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են որոշակի դետալներ, որից ենթադրվում է, որ կարող են լինել փոխընդունելի լուծումներ։«Երբ արձագանքը ստանանք, հնարավոր է, դրանք ավելի նյութական դառնան»,- հավելեց նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ապաշրջափակման հարցը ներառված է խաղաղության պայմանագրի նախագծում, Խանդանյանը ասաց, որ ապաշրջափակման հատվածը խաղաղության պայմանագրից առանձնացվել է։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կրկին վերահաստատեց այն, որ Հայաստանի համար անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցով իր առաջարկները, որոնք կարող են երկու կողմի համար էլ ընդունելի լինել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

15:12 15.11.2024

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում: Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը շնորհվել է Միքայելյանին, քանի որ նրա մրցակիցը հրաժարվել է ռինգ դուրս գալ: Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) […] ...

«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը

15:06 15.11.2024

«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։ Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև […] ...

SHANTNEWS

15:00 15.11.2024

SHANTNEWS

Մոլդովայի խորհրդարանը լսումներ կանցկացնի ընտրությունների և հանրաքվեների ժամանակ խախտումների վերաբերյալ

14:55 15.11.2024

Մոլդովայի խորհրդարանը լսումներ կանցկացնի ընտրությունների և հանրաքվեների ժամանակ խախտումների վերաբերյալ

Մոլդովայի խորհրդարանը լսումներ կանցկացնի ընդդիմության և դիտորդների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ նախորդ նախագահական ընտրությունների և ԵՄ-ին միանալու հանրաքվեի ժամանակ։ Նախկին «Շոր» կուսակցության պատգամավորների համապատասխան նախաձեռնությունը պաշտպանել են «Կոմունիստների» կուսակցության օրենսդիրները և կներկայացվի քննարկման լիագումար նիստի ընթացքում, ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքական կազմավորման մամուլի ծառայությունում։ «Կոմունիստական ​​կուսակցությունը միացել է հակաժողովրդական քաղաքականության դեմ ուղղված բանաձևին, որը խախտում է […] ...

Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ

14:48 15.11.2024

Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ

Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 73-ամյա մասնագետի ու ակումբի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Պայմանագրի ավարտից հետո Ռանիերին դառնալու է հռոմեական ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինի` սպորտային հարցերով խորհրդականը։ Իտալացի մասնագետը «Ռոման» գլխավորել է երրորդ անգամ։ Նա նախկինում ակումբը մարզել է 2009-2011 թթ. և […] ...

Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

14:41 15.11.2024

Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: […] ...

BACK_TO_TOP