12:42 15.11.2024
Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը․ այս մասին խորհուրդներ է տալիս ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կարևոր է հասկանալ, թե ինչն է առաջացնում թոքերի քաղցկեղ:
Հայտնի են մի շարք վարքագծային գործոններ և շրջակա միջավայրի ազդեցություններ, որոնք մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը`
Ծխելը թոքերի քաղցկեղի ամենատարածված ռիսկի գործոնն է, և գնահատվում է, որ պատասխանատու է թոքերի քաղցկեղի հետ կապված մահերի 80%-ից 90%-ի համար: Ծխողի մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը 15-25 անգամ ավելի է, քան չծխողի մոտ, և այդ վտանգը մեծանում է, որքան ավելանում է ծխելու տևողությունը և/կամ քանակը։
Արդյունաբերական վտանգներ. որոշ վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը:
Պասիվ ծխելը. չծխող մարդիկ, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, 20-30%-ով մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Քանի որ ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառներից մեկն է, թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու լավագույն միջոցը ԾԽԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է:
Առաջնային կանխարգելում. Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք: Մի՛ խաբնվե՛ք մարքեթինգային հնարքներին, մի՛ օգտագործեք ծխախոտային ոչ մի արտադրատեսակ:
Երկրորդային կանխարգելում. Եթե ծխող եք, թողե՛ք ծխելը: Ծխելու դադարեցումը ցանկացած տարիքում կարող է օգնել նվազեցնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Խուսափե՛ք երկրորդային ծխի ազդեցությունից:
Եթե դուք 55-74 տարեկան եք, և ծխել եք, շարունակում եք ծխել կամ թողել եք ծխելը, կարող եք թոքերի քաղցկեղի հայտնաբերման նպատակով պարբերաբար անցնել կրծքավանդակի ցածր դոզավորմամբ համակարգչային շետագրման հետազոտություն:
12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով14:41 15.11.2024
Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունՆոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: […] ...
14:36 15.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետՇվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել […] ...
14:30 15.11.2024
Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացվելՀակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։ Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նախագահող դատավորը անհարգելի է համարել նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց […] ...
14:25 15.11.2024
Աբխազիայում ցուցարարները կրկին ճեղքել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցանկապատըԱբխազիայում ընդդիմությունը երկրորդ փորձն է արել ներխուժել խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեպքի վայրում գտնվող իրավապահները զսպում և հետ են մղում ցուցարարներին։ Օգտագործվել է առնվազն երկու ծխային ռումբ։ Բողոքի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ խորհրդարանը լիագումար նիստ գումարի և մերժի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Թեև պատգամավորները հավաքվել էին հանդիպմանը, […] ...
14:20 15.11.2024
1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համարՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
14:14 15.11.2024
Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը: «Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը: Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն Ֆյուրիին՝ նրանից […] ...