12:21 15.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։
Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, ապահովել են թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացումը։
Թմրամիջոցի մի մասը՝ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև «Մեթամֆետամին» և «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցների հետքեր պարունակող էլեկտրոնային կշեռքները հայտնաբերվել են մեղադրյալների փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ։
Բացի այդ, Ջերմուկ և Երևան քաղաքի բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ «դաշքոին» տեսակի դրամապանակի տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակին փոխանցելու նպատակով: Այնուհետև անձինք թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ «դաշքոին» տեսակի դրամապանակին 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 3.056.942,14 ՀՀ դրամին համարժեք 7574 ԱՄՆ դոլարի չափով «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:
Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023թ․ հունվարի 9-ից մինչև 2024թ․ հունվարի 15-ը կրիպտոարժույթի կանխիկացման գործարքներով 26-ամյա երիտասարդի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին մուտքագրվել է ընդհանուր 7495 ԱՄՆ դոլարին համարժեք 2.941.487 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված եղանակով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նշված երկու և այլ անձանց անվամբ «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին փոխանցվել և նրանց կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6.574.029 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Ջերմուկ քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 2 000 000 դրամի չափով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով14:20 15.11.2024
1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համարՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
14:14 15.11.2024
Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը: «Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը: Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն Ֆյուրիին՝ նրանից […] ...
14:08 15.11.2024
Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստըԿառավարության նոյեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ խոսել է համակարգում իրականացված և սպասվող բարեփոխումներից։ ...
14:02 15.11.2024
Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […] ...
13:55 15.11.2024
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյունԵրևան քաղաքում` Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ […] ...
13:49 15.11.2024
Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակՆոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, […] ...