12:05 15.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը շեշտել է՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և գալիս է դարերի խորքից։
«Նորանկախ Հայաստանում Հայաստան-Հնդկաստան կապերն ամրապնդվում են. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կառուցումը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ երկկողմ փոխհարաբերություններում մշակույթի և կրթության ոլորտները առանձնակի կարևորություն ունեն:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում կազմակերպվող տարաբնույթ մշակութային միջոցառումների և փառատոնների՝ ներկայացնելով հայկական հարուստ ու բազմամյա մշակույթը. ազգային երգ ու պար, ժողովրդական նվագարանների կատարումներ, ձեռարվեստ և այլն:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային համագործակցությունն իսկապես բազմաբովանդակ է և ընդգրկում է նաև կինոյի ոլորտը։ Առկա է երկկողմ պատրաստակամություն՝ կինոարտադրության ոլորտում սերտորեն համագործակցելու և կապերը զարգացնելու առումով:
Համագործակցության պատրաստակամությունն ամրագրվել է նաև անցյալ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ստորագրված հուշագրով, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն Հայաստանում հնդիկ կինոարտադրողների կողմից ֆիլմերի նկարահանման, այլև համատեղ կինոարտադրության, ինչպես նաև կինոժառանգության պահպանման տեսանկյունից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով Հայաստանում հնդկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությունը:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին իր խոսքում շեշտել է, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային էկրանի կարևոր դերակատարներից մեկը։
«Հնդկական կինոն ընդգրկում է մի շարք տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի հանդիսատեսի շրջանում՝ խթանելով միջմշակութային փոխըմբռնումը սահմաններից այն կողմ»,- ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ հնդկական կինոն սիրված և ընդունված է հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝ նույն ինքը՝ Ջիմմին և մյուս հայտնի դերակատարները շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել:
Փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 17-ը կցուցադրվեն «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության վեց կինոնկարներ՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։
12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով14:30 15.11.2024
Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացվելՀակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։ Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նախագահող դատավորը անհարգելի է համարել նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց […] ...
14:25 15.11.2024
Աբխազիայում ցուցարարները կրկին ճեղքել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցանկապատըԱբխազիայում ընդդիմությունը երկրորդ փորձն է արել ներխուժել խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեպքի վայրում գտնվող իրավապահները զսպում և հետ են մղում ցուցարարներին։ Օգտագործվել է առնվազն երկու ծխային ռումբ։ Բողոքի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ խորհրդարանը լիագումար նիստ գումարի և մերժի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Թեև պատգամավորները հավաքվել էին հանդիպմանը, […] ...
14:20 15.11.2024
1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համարՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
14:14 15.11.2024
Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը: «Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը: Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն Ֆյուրիին՝ նրանից […] ...
14:08 15.11.2024
Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստըԿառավարության նոյեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ խոսել է համակարգում իրականացված և սպասվող բարեփոխումներից։ ...
14:02 15.11.2024
Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […] ...