11:22 15.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների:
Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին: Ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով քննական կենտրոն պետք է ներկայանալ մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:
«Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժական», «Հրուշակագործություն», «Հացաթխում», «Մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով դասավանդողների ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում:
«Ծրագրավորման հիմունքներ», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1», «Ցանցեր-2» և «Ավտոմատացված համակարգեր» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում:
«Խոհարարություն» և «Ոսկերչություն» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում:
13:49 15.11.2024
Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով13:42 15.11.2024
Նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Այդ թվում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`57, թմրանյութի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5–ական, […] ...
13:36 15.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: ...
13:30 15.11.2024
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է ԿիևԱմերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Վերմուն ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան Telegram ալիքին։ Վերջին անգամ ամերիկացի պաշտոնյան Ուկրաինա էր այցելել սեպտեմբերի սկզբին: ...
13:26 15.11.2024
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը։ Ղեկավարները հեռախոսով քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։ Նախագահները հաստատել են նաև իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։ ...
13:23 15.11.2024
Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. ԽանդանյանՏարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և […] ...
13:17 15.11.2024
Կվարացխելիան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Նշվում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 23-ամյա խաղացողի հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար: Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 2 […] ...