Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված մի շարք սուբվենցիոն ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+8.09 oC

Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված մի շարք սուբվենցիոն ծրագրեր

09:06 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում, խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման համակարգի արդիականացում և այլն, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 345.8 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Վ․Կ․Աղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 473.0 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Բերդ քաղաքի Թիվ 2 և Թիվ 3, Տավուշ, Վ․Ծաղկավան, Չինչին, Վ․Կ․Աղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Նավուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 147.1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 80 %, իսկ համայնքի ներդրումը՝ 20 %։
Նորաշեն գյուղի ոռոգման համակարգի արդիականացում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75.9 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է

12:21 15.11.2024

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա […] ...

Ալոնսոն կհեռանա «Բայերից» ու կգլխավորի «Ռեալը». Eurosport

12:15 15.11.2024

Ալոնսոն կհեռանա «Բայերից» ու կգլխավորի «Ռեալը». Eurosport

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզի Խաբի Ալոնսոն հաջորդ ամռանը կհեռանա ակումբից։ Eurosport-ի հաղորդմամբ` 42-ամյա մասնագետը, չնայած «Բայերի» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի, ցանկանում է կարիերայում հաջորդ քայլն անել ու գլխավորել բարձրակարգ ակումբ։ Ըստ աղբյուրի` մարզիչը փոխարինելու է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին ու գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։ Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն լևերկուզենյան ակումբը […] ...

Քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

12:09 15.11.2024

Քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարությունը թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին: Թեկնածուն երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է: Նրա կենսագրությունը , անցած բազմափորձ աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […] ...

Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է

12:05 15.11.2024

Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը շեշտել է՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և […] ...

SHANTNEWS

12:00 15.11.2024

SHANTNEWS

«Ռեալի» դարպասապահը ապաքինվել է վնասվածքից

11:58 15.11.2024

«Ռեալի» դարպասապահը ապաքինվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ապաքինվել է վնասվածքից։ Diario AS-ը գրում է, որ բելգիացի դարպասապահը վերադարձել է շարք և լիարժեք մարզվում է։ 32-ամյա Կուրտուան բաց է թողել թիմի նախորդ երեք հանդիպումները, սակայն միջազգային դադարից հետո պատրաստ կլինի Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 24-ին։ ...

BACK_TO_TOP