Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+6.09 oC

Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին

08:33 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պենտագոնի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ բանակի ավելի քան 500 անդամ է ինքնասպան եղել, ինչը 2022 թվականի համեմատ ավելացել է։
«2023 թվականի ընթացքում ինքնասպանություն է գործել 523 զինծառայող, ինչը գերազանցում է նախորդ տարվանը՝ 493-ը»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 100 հազար զինվորականի հաշվով ինքնասպանության դեպքերն աճել են 9%-ով։ Միջադեպերի մեծ մասում երիտասարդ զինծառայողներ են զոհվել։

2023 թվականի մարտին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրամայել է բարելավել հոգեկան առողջության խնամքի ռազմական հասանելիությունը՝ նվազեցնելու ինքնասպանությունների մակարդակը ԱՄՆ բանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

11:22 15.11.2024

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների: Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ […] ...

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

11:15 15.11.2024

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ըստ տվյալների` հերթում գրանցված է 1832 բեռնատար։ Դրանցից 580-ը հայկական են։   ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

11:08 15.11.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ: Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության […] ...

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

11:02 15.11.2024

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները […] ...

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

10:55 15.11.2024

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի […] ...

Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունն Աղավնավանք գյուղում

10:50 15.11.2024

Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունն Աղավնավանք գյուղում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս» ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը: Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների […] ...

BACK_TO_TOP