Խավիեր Միլեյը հանդիպել է Թրամփի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+6.09 oC

Խավիեր Միլեյը հանդիպել է Թրամփի հետ

08:50 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում ամերիկացի քաղաքական գործչի՝ Մար-ա-Լագոյի նստավայրում: Այս մասին հայտնում է հարավամերիկյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը X-ում (նախկինում՝ Twitter):

«Հանդիպմանը ներկա են եղել նաև Արգենտինայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կարինա Միլեյը և արտաքին գործերի նախարար Խերարդո Վերտեյնը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Հրապարակվել է նաև Միլեի ելույթը համաժողովում, որում նա ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ և քննադատել սոցիալիզմը։ Պետության ղեկավարը բազմիցս ասել է, որ Արգենտինան առաջնահերթ գործընկերներ է համարում լիբերալ դեմոկրատիաներին և արևմտյան երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա մեր պատմության ամենատգեղ հաղթանակն էր․ Օդմար Ֆերյո

11:29 15.11.2024

Սա մեր պատմության ամենատգեղ հաղթանակն էր․ Օդմար Ֆերյո

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մրցակցի պաշտպան Օդմար Ֆերյոն: «Սա գուցե երբևէ տարած ամենատգեղ հաղթանակ էր: Այնուամենայնիվ, դա այդքան էլ կարևոր չէ, քան հաղթանակն ու վաստակած 3 միավորը: Այո, հայերն ունեին որոշ հնարավորություններ, բայց հաճախ մեր թիմից ինչ-որ մեկը կարողանում էր խոչընդոտել, պայքարել […] ...

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

11:22 15.11.2024

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների: Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ […] ...

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

11:15 15.11.2024

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ըստ տվյալների` հերթում գրանցված է 1832 բեռնատար։ Դրանցից 580-ը հայկական են։   ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

11:08 15.11.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ: Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության […] ...

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

11:02 15.11.2024

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները […] ...

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

10:55 15.11.2024

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի […] ...

BACK_TO_TOP