20:24 14.11.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին:
ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության կարեւոր հենասյուներից մատնանշել է հենց կրթությունը, եւ այս համատեքստում վկայակոչել պետության կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման առաջնահերթությունը:
«Սա վկայությունն է այն փաստի, որ մենք խորապես գիտակցում ենք, որ հենց այստեղից է սկսվում պետությունը եւ պետականությունը: Իհարկե, խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլեւ մեծապես բովանդակության մասին է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կրթության ոլորտում մասնավոր ներդրումներին նեցուկ լինելու եւ մասնավոր դպրոցներին աջակցելու առումով ԱԺ փոխնախագահը կարեւորել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունը, որով մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին եւս դասագրքերը տրվում են անվճար հիմունքներով:
«Իմ կարծիքով մենք պետք է այդ քայլերը շարունակենք, իրար հետ անցնող ճանապարհը շատ հստակ ուրվագծենք եւ նեցուկ լինենք միմյանց այդ հարցերի լուծման գործում»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանն ու անդրադարձել մասնավոր դպրոցների խնդիրներին: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաճախ ոչ պետական դպրոցները հանրության լայն շերտերի համար հասանելի չեն, ինչը կարող է հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնել: «Այս ճեղքը ես համարում եմ բավականին վտանգավոր, քանի որ կարող են ստեղծվել էլիտար դպրոցներ: Իմ կարծիքով մասնավոր դպրոցների նկատմամբ վերաբերմունքը որպես էլիտար դպրոցներ վտանգ է ներկայացնում, եւ չի կարելի գնալ այդ ճանապարհով: Հասարակության խավերի միջեւ նման բաժանումներ չպետք է լինեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Նրա համոզմամբ պետք է մեծ տարբերություններ չլինեն հանրակրթության ոլորտում քաղաքացու ունեցած հնարավորությունների եւ պետության ընձեռած կրթական հնարավորությունների միջեւ: Նշվել է, որ այս թեմայով քննարկումները շարունակական բնույթ են կրում:
ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ թե՛ կրթության, թե՛ բովանդակության եւ թե՛ ֆինանսական տեսանկյունից մասնավոր ու պետական դպրոցների բաց ու թափանցիկ աշխատանքի կարեւորության մասին:
«Սա վստահության, այլ ոչ թե վերահսկողության համար է: Այդ վստահությունն է, որը մեզ պետք է մոտեցնի համատեղ աշխատանքն առավել որակյալ կատարելուն»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել այն անհատներին, որոնց մասնավոր եւ բարեգործական ներդրումների շնորհիվ են գործում մի շարք դպրոցներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտի պատասխանատուներ, 38 ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Այնուհետեւ պանելային քննարկումների շրջանակում պետական կրթական քաղաքականության համատեքստում անդրադարձ է եղել ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերին ու առանձնահատկություններին, արդի մարտահրավերների համատեքստում էլ՝ կրթության նպատակներին:
23:20 30.11.2024
Թբիլիսիում ցուցարարները բարիկադներ են կառուցել խորհրդարանի մոտ22:56 30.11.2024
Թբիլիսիում ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի ապակիները21:00 30.11.2024
Վրաստանում հայտարարել են իշխանությունը բռնազավթելու փորձի մասին20:45 30.11.2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ19:50 30.11.2024
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա18:33 30.11.2024
Դիետոլոգը որոշ մարդկանց հորդորում է զգույշ մնալ վարսակի ալյուրից17:48 30.11.2024
Որո՞նք են այն մրգերը, որ օգնում են ցուրտ սեզոնին17:25 30.11.2024
«Ամանորյա լուսանկարահանում». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել17:00 30.11.2024
Բորելը հույս ունի, որ Եվրոպան «կհասունանա» Թրամփի վերադարձով16:45 30.11.2024
Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն16:01 30.11.2024
Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան15:33 30.11.2024
Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին15:28 30.11.2024
«Բրայթոնը» հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»15:06 30.11.2024
Ահաբեկչական հարձակումը ետ մղելիս տասնյակ սիրիացի զինվորներ են զոհվել14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե00:00 01.12.2024
Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացելՄի գիշեր Թաիլանդի և Մյանմայի սահմանը հսկող սահմանապահները կասկածելի ճիչեր են լսել։ Ձայնը լսվելիս է եղել կարծես ընդհատակից և որոշ ժամանակ փնտրելուց հետո սահմանապահները ջրհոր են գտել, հայտնում է noodou.com-ը։ Հենց այդ ջրհորում՝ 12 մետր խորության վրա, սահմանապահները հայտնաբերել են տղամարդու, ով հուսահատ օգնություն կանչելիս է եղել։ Փրկված տղամարդը ուժասպառ է եղել՝ բազմաթիվ կապտուկներով և […] ...
23:58 30.11.2024
Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվելԹբիլիսիում ցուցարարները հրդեհել են Վրաստանի խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները մի քանի ժամվա ընթացքում ճայթրուկներ, ինչպես նաև հրավառության պարագաներ են նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Արդյունքում ճայթրուկներից մեկը պատուհանին ներս է ընկել, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ ...
23:55 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերային պարետային ժամ է սահմանել հարավային ԼիբանանումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կրկին գիշերային պարետային ժամ է սահմանել հարավային Լիբանանում տեղաշարժվելու համար: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրային, հայտնել է, որ վաղը առավոտյան ժամը 17:00-ից մինչև առավոտյան 7:00-ն «խստիվ արգելվում է» Լիտանի գետով անցնել հարավային ուղղությամբ: «Նրանք, ովքեր ապրում են Լիտանի գետից հարավ, պետք է մնան այնտեղ, որտեղ կան», – ասել […] ...
23:48 30.11.2024
Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական ավիացիան համատեղ պարեկություն է իրականացրելՌուսական և չինական ինքնաթիռները համատեղ պարեկություն են իրականացրել Ճապոնական և Արևելա-չինական ծովերի ջրերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռուսական օդատիեզերական ուժերի Tu-95ms ռազմավարական հրթիռակիրներից և PLA ռազմաօդային ուժերի Hun-6k ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած ավիախումբը օդային պարեկություն է իրականացրել Ճապոնական և Արևելա-չինական ծովերի ջրերում՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարության տվյալներով՝ համատեղ օդային պարեկության ժամանակ […] ...
23:43 30.11.2024
Ո՞րն է շոկոլադի մեկ օրվա չափաբաժինը. էնդոկրինոլոգի խորհուրդներըՇոկոլադի օգտակարությունը պայմանավորված է կակաոյի հատիկների առկայությամբ, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան։ Շոկոլադը պարունակում է շատ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օքսիդատիվ սթրեսի ծանրությունը, ինչպես նաև B2, B1 և B6 վիտամիններ, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար: Այնուամենայնիվ, Օստրովսկայան նշել է, որ այս մթերքը պարունակում է շատ ածխաջրեր և ճարպեր : Այդ իսկ պատճառով խորհուրդ […] ...
23:38 30.11.2024
Newsweek-ը մոդելավորել է Մոսկվային միջուկային հարվածըԱմերիկյան Newsweek ամսագիրը ներկայացրել է, թե ինչպիսին կլինեն հետևանքները Մոսկվայի, Պեկինի և Փհենյանի համար, եթե Միացյալ Նահանգները հարվածի նրանց B83 ջերմամիջուկային ռումբով։ Հրատարակության հաշվարկների համաձայն՝ Մոսկվային հարվածի հետևանքվ կզոհվի 1,4 միլիոն մարդ , ևս 3,7 միլիոնը կվիրավորվի։ Պեկինի վրա միջուկային հարձակման դեպքում կզոհվի 1,5 միլիոն մարդ , 3,3 միլիոնը կվիրավորվեն։ Փհենյանում B83-ի հարվածը կհանգեցնի 1,3 […] ...