08:00 15.11.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն 8 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։
RMC-ի փոխանցմամբ` Սիսեն մեղավոր է ճանաչվել ընկերության ակտիվների չարաշահման և հաշվապահական խարդախություններ անելու համար։ Դատարանը ֆուտբոլիստին տուգանել է նաև 20 հազար եվրոյով։ Դատախաղազը Սիսեին մեղադրում էր նաև հարկեր չվճարելու մեջ, սակայն դատավորն այդ հարցում պատժամիջոց չի սահմանել անվանի ֆուտբոլիստի համար։
«Ինչպես միշտ, նշել եմ, որ հարկային մարմիններից ոչինչ չեմ թաքցրել։ Դատարանն ապացուցեց իմ անմեղությունը»,- նշել է Սիսեն դատավճռի հրապարակումից հետո։
Ջիբրիլ Սիսեն հանդես է եկել ֆրանսիաիան «Օսերում», «Մարսելում», «Բաստիայում», անգլիական «Լիվերպուլում», «Սանդերլենդում», հունական «Պանատինայկոսում», իտալական «Լացիոյում» ։ Նա 2002-2011 թթ. հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, 41 խաղում դարձել 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
10:43 15.11.2024
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում էՆոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։ Նախարարն […] ...
10:36 15.11.2024
Ժաննա Անդրեասյանն Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններինԿառավարության 2021-2026թթ. գործողությունների, ինչպես նաև ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրերով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ: 2024թ. նոյեմբերի դրությամբ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովված են ԿԳՄՍ ենթակայության 107 ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերի […] ...
10:28 15.11.2024
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97.96 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման […] ...
10:20 15.11.2024
Վրաստանը միջնորդի դեր է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ ԿոբախիձեՎրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Եթե Վրաստանի նկատմամբ լինի շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, ապա այս առումով մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ […] ...
10:09 15.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ։ ...
10:00 15.11.2024
Չինաստանը պատրաստ է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բաց տնտեսության ձևավորմանը․ Սի ԾինփինՉինաստանի իշխանությունները պատրաստ են նոր ներդրում ունենալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բաց տնտեսության ձեւավորման գործում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Ես նաև անհամբեր սպասում եմ APEC-ի 31-րդ ոչ պաշտոնական առաջնորդների հանդիպմանը և բոլոր կողմերի հետ շփվելուն»,-ասվում է Չինաստանի ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Ինչպես պարզաբանել է Սի […] ...