Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:45 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրան դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

Բնապահպան ակտիվիստը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց թանգարանի մատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

00:00 15.11.2024

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

Ֆրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական ​​հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական ​​հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և  մարզերի որոշ հասցեներում

23:52 14.11.2024

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

23:44 14.11.2024

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...

BACK_TO_TOP