Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը

17:18 14.11.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե նախագիծը, ասել է, որ հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը:

Վաչե Քալաշյանի դիտարկմամբ նախագծի հիմքում դրված է հանրային ծառույության նկատմամբ գրավչությունը բարձրացնելու միտումը:

Կառավարությունն առաջարկում է 4 մարմիններում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատավարձը ոչ թե զսպվի ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով: Մասնավորապես, ըստ առաջարկի, դրույքաչափը չպետք է գերազանցի 6-ը, իսկ միջինը չպետք է գերազանցի 3,5-ը:

Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորումներ մտցնել պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց արձակուրդի հետ կապված հարաբերություններում:

Ըստ այդմ՝ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում: Եթե չի օգտագործվում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխվում է եկող տարի, ապա այդ միանվագ արձակուրդային վճարն ամեն դեպքում տարվա վերջում տրամադրել աշխատողին:

Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար: Ըստ որի? բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է այլ պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով հանրային ծառայության մոտիվացիան բարձրացնելու համար հանրային ծառայողը պետք է տեսնի իր առաջխաղացումը՝ դրան զուգահեռ ունենալով նաեւ աշխատավարձի աճ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք կտրուկ լուծումների՝ գրավիչ հանրային ծառայության ոլորտ ունենալու համար: Կրճատենք որոշակի պաշտոններ կամ որոշակի աշխատանքներ, որոնք կարող են կատարվել թվայնացման, տեխնիկական լուծումների միջոցով եւ դրա հաշվին բարձրացնենք աշխատավարձեր եւ, իրապես, հանրային ծառայությունը դարձնենք մրցակցային»,- ընդգծել է պատգամավորը:

Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

11:00 22.11.2024

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

10:51 22.11.2024

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP