Մեկնարկել է Լոգոպեդի միջազգային օրվան նվիրված գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Մեկնարկել է Լոգոպեդի միջազգային օրվան նվիրված գիտաժողովը

16:36 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լոգոպեդի միջազգային օրվա շրջանակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Խոսք և հաղորդակցում. գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողովը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա շնորհավորել է գործընկերներին Լոգոպեդի միջազգային օրվա առիթով և անդրադարձել ոլորտի զարգացմանը՝ շեշտելով, որ կրթության քաղաքականության համատեքստում լոգոպեդի մասնագիտությունը կարևոր նշանակություն ունի:

«Մեր երկրում լոգոպեդական ծառայություն տրամադրվում է երեք ոլորտում՝ բժշկական, սոցիալական և կրթական, և մեր խնդիրն է, որ դրանք փոխլրացնեն իրար: Յուրաքանչյուր համակարգ ունի իր խնդիրները, որոնք լուծելու համար պետք է ընտրել աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև: Կրթության համակարգում խոսքային զարգացումը պետք է ուղղված լինի սոցիալականացմանը՝ շահառուի՝ ուսումնական գործընթացում առավելագույն ներգրավվածությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում առկա է մանկավարժահոգեբանական ծառայությունների ձևավորված և կայացած համակարգ, որը պետության շարունակական ուշադրության կենտրոնում է:

Նա առանձնակի շեշտել է Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ որակյալ մասնագետների թողարկման կարևորությունը՝ որպես առաջնային հիմնախնդիր նշելով ՀՀ դպրոցներում լոգոպեդի թափուր հաստիքների շարունակական առկայությունը.

«Թեև այս մասնագիտությամբ ընդունելության արդյունքները համեմատաբար գոհացուցիչ են, սակայն հատկապես մարզերում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, ինչը նշանակում է, որ երեխաները չեն ստանում անհրաժեշտ ծառայություն: Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ՝ մեր առաջնային անելիքներից է մարզերում մասնագետների ապահովման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման խնդրի լուծումը»:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ մասնագիտական կարողությունների զարգացումը ևս ոլորտի քաղաքականության առաջնահերթություններից է: Նա իրազեկել է, որ առաջիկայում նախատեսվում է ներդնել մանկավարժահոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագետների ատեստավորման համակարգ, որը կներառի նաև խրախուսման մեխանիզմներ:

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում կնախանշվեն ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ներկաներին ողջունել և Լոգոպեդի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

00:00 15.11.2024

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

Ֆրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական ​​հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական ​​հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և  մարզերի որոշ հասցեներում

23:52 14.11.2024

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

23:44 14.11.2024

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...

BACK_TO_TOP