Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոն

13:20 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որը գործում է 1974 թվականից, ներկայումս Եվրոպայի հազվագյուտ վայրերից է և միակն է Շվեյցարիայում, որտեղ ուսանողները կարող են հայոց լեզվի և գրականության ամբողջական վերապատրաստում անցնել՝ բակալավրիատից մինչև դոկտորական:

Միջոցառման մեկնարկին բացման խոսք է ասել հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարին:

Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին, հանդես է եկել ելույթով:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ նշելու Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիսունամյա հոբելյանը։ Այս օրը ոչ միայն տոնելու առիթ է ընձեռում, այլև պատեհ հնարավորություն՝ գնահատելու անցած ճանապարհը և երախտիքի խոսքեր հղելու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր կրթամշակութային հաստատության ստեղծման և զարգացման գործում:

1974 թվականից Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի շնորհիվ 2007թ. համալսարանում հիմնադրվեց Շվեյցարիայում առաջին հայագիտության ամբիոնը՝ դառնալով հայոց լեզվի, մշակույթի և ժառանգության պահպանման ակնառու օջախներից մեկը։

Այսօր Հայագիտության հետազոտությունների կենտրոնը միավորում է հայոց լեզվով, գրականությամբ, մշակույթով ու ժառանգությամբ հետաքրքրված անձանց՝ անմասն չմնալով Ժնևի մշակութային կյանքից։ Այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում Հայաստանի և Շվեյցարիայի հասարակությունների միջև՝ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը։

Օրվա խորհուրդը չի ավարտվում միայն ակադեմիական ամբիոնի հոբելյանի նշանավորմամբ։ Այսօր մենք վերստին գնահատում ենք հայկական տոկուն մշակույթը և հարուստ լեզուն ու գրականությունը, որոնք անցնելով հազարամյակների փորձություններով միահյուսվել են համաշխարհային մշակույթի հետ՝ միաժամանակ պահպանելով իրենց ինքնատիպ բնույթը։

Քրիստոնեության ընդունումից մինչև գրերի գյուտը, հայկական մշակույթի ոսկեդարից մինչև մեր օրեր՝ հայոց լեզուն և հայ մշակույթն անգնահատելի դերակատարություն են ունեցել հայոց պետականության կայացման և զարգացման գործում։

Այսօր անկարելի է թերագնահատել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու, վտանգված մշակութային ժառանգության պահպանման և փաստագրման և այժմ արդեն՝ հայկական հարուստ ժառանգության թվայնացման գործում։ Այս կենտրոնները Հայաստանն ու հայ ժողովրդին ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհի համար՝ թույլ տալով հայերենով ուսումնասիրել հայոց մշակույթն ու գրականությունը, համապարփակ գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն հայկական մշակույթի, այլև այլ մշակույթների մասին՝ հայալեզու աղբյուրներից։

Այսօր, երբ մշակութային համագործակցությունը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է, ցանկանում եմ ընդգծել հայագիտական կառույցների համագործակցության կարևորությունը։ Այս հարցում կցանկանայի առանձնանշել Ժնևի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ամբիոնի ղեկավար տկն. Վալենտինա Կալցոլարիի ավանդն ինչպես կենտրոնի և ամբիոնի ստեղծման ու պահպանման, այնպես էլ տարբեր աշխարհամասերում գործող հայագիտական կենտրոնների միավորման հարցում:

Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել ուսանողների, հետազոտողների և պարզապես հայ մշակույթով հետաքրքրվողների համար։ Թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ամբիոնի կենսագործունեության հարցում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, համալսարանի աշխատակիցներին և, իհարկե, ուսանողներին։ Ձեր ներդրումն ամբիոնի կայացման և զարգացման հարցում անգնահատելի է։ Այսօր ես ցանկանում եմ ոչ միայն գնահատել այս հիսուն տարիների ձեր աշխատանքը, այլև նայել դեպի ապագան՝ վստահ լինելով, որ գալիք սերունդները ևս հնարավորություն կունենան ուսումնասիրել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայկական մշակույթը։

Շնորհավորում եմ բոլորիս արժանահիշատակ այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...

«Ուսագի» թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին

23:12 14.11.2024

«Ուսագի» թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին

«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափին, հինգշաբթի հաղորդում է Associated Press-ը։ Տեղական ժամանակով կեսօրից հետո թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայան նահանգին։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը եղել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ արագության։ Օդերևութաբանները զգուշացնում են անձրևների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկի ալիքների բարձրությունը կարող […] ...

Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմում

23:04 14.11.2024

Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմում

ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […] ...

Ecofin. 2025 թվականին Նիգերիայում սովյալների թիվը կաճի մինչև 33 միլիոն

22:56 14.11.2024

Ecofin. 2025 թվականին Նիգերիայում սովյալների թիվը կաճի մինչև 33 միլիոն

2024 թվականին Նիգերիան բախվում է ջրհեղեղների լուրջ ազդեցությանը, և 2025 թվականին սովյալների թիվը կարող է հասնել 33 միլիոնի՝ 220 միլիոն բնակչությունից: Այս մասին հայտնում է Ecofin գործակալությունը՝ հղում կատարելով Նիգերիայում ՄԱԿ-ի առաքելության տվյալներին։ Ջրհեղեղները ավերել են ենթակառուցվածքները, հանգեցրել են 855 հազար տոննա պարենային բերքի կորստի։ Ընդհանուր առմամբ, երկիրը կանգնած է պարենային սուր ճգնաժամի առաջ, որտեղ […] ...

BACK_TO_TOP