11:36 14.11.2024
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Որքան գիտեմ, Սահակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իր իմաստը այն տեսանկյունից, որ եթե անգամ նա նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարող ազատ արձակվել»,- ասել է Կալաձեն։
21:36 14.11.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծերԱզգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, […] ...
21:28 14.11.2024
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվելՍրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...
21:20 14.11.2024
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստԱշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...
21:12 14.11.2024
Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքՆոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ: 32-ամյա տղամարդն ընդունել է, […] ...
21:04 14.11.2024
Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբՆախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության […] ...
20:56 14.11.2024
«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբՄադրիդի «Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անվամբ, հայտնում է As-ը։ Որոշումը կայացրել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքում մարզաբազան դեռ կոչվում է «Սյուդադ «Ռեալ Մադրիդ»», սակայն Մադրիդի քաղաքային խորհրդի կայքում անվան դիմաց արդեն ավելացվել է Պերեսի անունը։ 77-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. հունիսից։ Նա ակումբը ղեկավարել […] ...